«Մանվել Փարամազյանն ունի այնպիսի հիվանդություն, որի դեպքում նա չի կարող մնալ քրեակատարողական հիմնարկում. տեսակցությունների արգելքը չի հանվել». Փաստաբան
Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքի համայանքապետ Մանվել Փարմազյանի գործի նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է Դատախազություն, հաջորդիվ այն ուղարկելու են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։ Նրա խոսքով՝ Մ. Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ բազմաթիվ բողոքներ են ներկայացվել, միջնորդությունները բողոքարկվել են տարբեր ատյաններում՝ նրան կալանքի տակ պահելու և այդ կալանքի ժամկետները երկարացնելու դեմ։