Համաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել էԵվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցըՈւկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստինՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըԹուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացելԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունըԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենքՔննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներըԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհավորել է Բելառուսի հակաթմրանյութային ծառայության 30-ամյակըԵԱՏՄ-ն և Իրանը քննարկել են տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության հարցերըԴեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծըՄոսկվայի օդանավակայաններում մեկ օրվա ընթացքում ավելի քան 430 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվելԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՊետական պարգևների և դասային աստիճանի են արժանացել ՀՀ գլխավոր դատախազության երեք ներկայացուցիչներՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант»ԵՄ-ի՝ հայկական ապրանքների նկատմամբ առևտրային միջոցների կիրառման կարգավորումն ուժի մեջ կմտնի վաղըՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՈւիթքոֆն ու Քուշները կարող են հոկտեմբերին կրկին այցելել Մոսկվա՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմըԿինոբեմադրիչ Ջիվան Ավետիսյանի՝ «Վերածնվածը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը Լոս ԱնջելեսումԷլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ էԱրփինե Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ու հանձնարարականներ տվելՀունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կանցնի ՈւզբեկստանինԱնվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ«Սուրբ կամուրջի» տակ մեծ քանակությամբ զենք ու զինամթերք են թողելՏպավորություն է, որ Ռուբիոյի ելույթի քննադատական մասի հիմքում, որպես օրինակ դրվել է հենց Նիկոլ Փաշինյանի վարած ապազգային քաղաքականությունը. Արտակ ԶաքարյանՏեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումԱլմաթիի հռչակագրից նենց էր խոսում,կարծես «նոր ավետարան» հայտնաբերած լիներ. ՇարմազանովԱրձանագրել են վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման 11 դեպքՊիտի վերջ դրվի Հայաստանի ադրբեջանացմանը․ նախկին փոխնախարարԵրկրորդ շարքում կայանելու համար 9 ամսում 35 հազարից ավելի վարորդ է տուգանվելԾնողի բարի հորդորն ուղեկցում է զավակին իր ողջ կյանքի ընթացքում՝ օգնելով խուսափել սխալներից. Հայր Ասողիկը՝ Փաշինյանին հրաժարական տալու՝ Հայրապետական հորդորի մասինԻսակովի պողոտայում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mercedes Sprinter»-ը և «Hyundai Elantra»-ն․ վերջինս բախվել է բետոնե հենասյանը և գլխիվայր շրջվելԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել Թեհրանի մասնակցությամբ «ԱՊՀ+1» ձևաչափԱրտառոց դեպք՝ Արարատում. աշակերտը հարվածել է համադասարանցուն, իսկ հայրը հայհոյել է տուժածի մորը
Գագիկ Ծառուկյանն ապրում է Պողոս Առաքյալի լոզունգով. Գուրգեն Մելիքյան (տեսանյութ)
Ադրբեջանը ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի ԴադիվանքՌուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության հարցերՄեր սեփական խանութներն ա, հայրս ու հորեղբայրներս սարքել են՝ ձուկ ծախելով, էսօր գալիս են քանդեն (տեսանյութ)
Վարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է երկամսյա տնային կալանք
Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱդամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչինՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի ասուլիսը․ ի՞նչ է սպասվում. ՈւՂԻՂ
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռшզմագերիներին. «Ուժեղ Հայաստան»
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրըՔաղաքական մեսի՞ջ․ այսօր՝ սրտիկներ ադրբեջանական երգի ներքո, վաղը՝ պար ադրբեջանական դուդուկի տակԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը կստանձնի ԱՊՀ-ում նախագահությունը 2029 թվականին
Հասարակություն

Ավարտվել է Հառիճ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործի նախաքննությունը․ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Հառիճ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ Հառիճ համայնքում գտնվող 7-19դդ. Հառիճավանք վանական համալիրը, որը Շիրակի մարզպետի և Հառիճ համայնքի ղեկավարի ստորագրություններով ու կնիքներով դեռևս 2011թ. դեկտեմբերի 15-ին համաձայնեցվել ու ՀՀ մշակույթի նախարարի ստորագրությամբ ու կնիքով 2012թ. հունվարի 10-ին հաստատվել է որպես պատմության և մշակույթի հուշարձանի պահպանական գոտիների նախագիծ, դասվում է պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիային, ունի այդ հողերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ, օգտագործման ռեժիմ և այդ տարածքում հողհատկացումները, գյուղատնտեսական, շինարարական և այլ աշխատանքները համաձայնեցվում են ՀՀ մշակույթի նախարարության հետ, վանական համալիրի պահպանական գոտում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական, արոտավայրերի գործառնական նշանակության հողամասը, առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու, համայնքի ավագանու որոշմամբ, 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 7.000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, վարձակալությամբ տրամադրել է իր քրոջ որդուն:

Վերջինս, գտնվելով Իրաքի Արաբական Հանրապետությունում, դեռևս քննությամբ չպարզված անձանց միջոցով, առանց համապատասխան թույլտվության, վանքի պարիսպի տակ կառուցել է քարե շինություն՝ «մատաղատուն»՝ այդ կերպ էական վնաս պատճառելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու իրավունքներին և օրինական շահերին:

Բացի այդ, քննությամբ նաև հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը, ուղղակի դիտավորությամբ, միջոցներ չի ձեռնարկել՝ կանխելու և կասեցնելու ինքնակամ կառուցումը, ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չի կիրառել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հառիճ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: