Հարկավոր է զերծ մնալ հիմնական ընդդիմադիր ուժերին պառակտող գործողություններ անելուց և պատրաստվել «մեծ փոթորիկներին». Նարեկ Սամսոնյան
Նախագահ Քոչարյանն էլ բանաձևեց փողոցային պայքարի տեխնիկական պարամետրերը` «բնակչության 20 տոկոսն էլ ակտիվ պայքարի փողոցում, որևէ իշխանություն չի կարող դիմանալ... ավելին, անգամ, եթե բնակչության 5 տոկոսը փողոցում պայքարի իշխանությունը չի կարող մնալ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
«Երկրորդ և երրորդ նախագահների հանրային խոսքով փաստացի սկսում է ուրվագծվել կապիտուլյանտ իշխանության դեմ նոր (հուսով եմ նաև վերջին և հաղթական) ակտիվ պայքարի փուլի մանրամասները: Էս փուլում, կարծում եմ, հարկավոր է հնարավորինս զերծ մնալ հիմնական ընդդիմադիր ուժերին պառակտող գործողություններ անելուց և պատրաստվել «մեծ փոթորիկներին»: Փաստացի մեր միակ ու հիմնական թշնամին Դավաճանների ոհմակն է իր կապիտուլյանտ առաջնորդով ու հանրությունը մեզանից ակնկալում է հենց դրանցից ազատվելու գործողություններ»: