Հայազգի գիտնական Արտեմ Փաթափությանը ստացել է Նոբելյան մրցանակ
2021 թվականի Ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը Դեյվիդ Ջուլիուսի հետ կիսել է հայազգի գիտնական Արտեմ Փաթափությանը: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Գիտնականները մրցանակը ստացել են «ջերմաստիճանի եւ հպման ռեցեպտորների հայտնաբերման համար»: Հայազգի կենսաբանը ծնվել է Լիբանանում,սովորել Բեյրութի և Կալիֆոռնիայի համալսարաններում: Փաթափությանը համարվում է Ամերիկայի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ: