Եթե նիկոլի ու ջալալների նպատակը Ադրբեջանին հաղթանակ ապահովելն էր, ի՞նչ կապ ունի սովետակա՞ն զենք ունեինք Արցախի պահեստներում, թե՞ շվեցարական․․․
Թերեզա Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ երկար բարակ քննարկում մեր զենքի որակը ու քանակը պատերազմի ժամանակ:
Եթե նիկոլի ու ջալալների նպատակը Ադրբեջանին հաղթանակ ապահովելն էր, ի՞նչ կապ ունի սովետակա՞ն զենք ունեինք Արցախի պահեստներո՞ւմ, թե՞ շվեցարական, թե՞ իսրաելական:
Իմանալով, որ պատերազմ է սկսվելու ամսի 27-ին, նիկոլները ու ջալալները չեն հանել այդ զենքերը պահեստներից ու թողել են, որ թշնամին ոչնչացնի իրար հդտևից հենց առաջին օրերին զենքի պահեստները, որի տեղերը նրանք շուտվանից գիտեին:
Հիմա ինչ կապ ունի էդ պահեստներում ահռելի քանակությամբ զենքը լավ որակի է եղել, թե վատ որակի: Եթե ամենալավ որակի լիներ, դա ի՞նչ էր փոխելու, եթե պահեստում գցած է մնացել:
Ի՞նչ կապ ունի, որ աշխարհի հայերը միլիոնավոր տոննաներով վեշեր են ուղարկել Արցախի համար, եթե էդ «վեշերը» էդպես էլ դուրս չեն եկել Երևանի պահեստներից: Ի՞նչ կապ ունի»: