Իմ նախագահության օրոք մեզ ասացին, որ պետք է մոռանալ Ղարաբաղը․ Իլհամ Ալիև
Ջրականում հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի վրա ճնշումների և սադրանքների հիմքում ընկած է եղել Ղարաբաղի գործոնը:
Այս մասին հայտնում է AZERTAC- ը:
«Ես մի քանի անգամ ասել եմ, որ դեռ չի եկել բոլոր քարտերը բացահայտելու ժամանակը: Սակայն իմ նախագահության օրոք մեզ ասացին, որ պետք է մոռանալ Ղարաբաղը, պետք է համակերպվել այս իրավիճակի հետ, հաշտվել Հայաստանի հետ, սկսել համագործակցություն: Բազմիցս առաջարկվել է, որ Ադրբեջանը պարտավորություն ստանձնի ուժ չկիրառել: Ամեն անգամ ես հրաժարվում էի: Վերջին անգամ եղել է Վիեննայի հանդիպմանը ՝ ապրիլյան մարտերից հետո», - ասել է Ալիևը։