Դու գնա վարսավիրանոց, քո տեղը վարսավիրանոցն ա. Անդրանիկ Քոչարյանին հունից հանեց իր որդուն մասին դիտարկումը
Մյուս անգամ առաջնագիծ դու կգնաս՝ մյուսների հետ: Այս մասին՝ դիմելով «5-րդ ալիքի» լրագրող Սյուզի Բադոյանին՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Ձեր և Ձեր որդու հետ միասին»,- պատասխանեց լրագրողը:
«Ա՛յ, ղուրբան լինես իմ զավակին, դու»,- կրկին դիմելով Բադոյանին՝ ասաց Քոչարյան Անդրանիկը:
-Ինչո՞ւ:
-Ըտենց: Ղուրբան լինես իմ երկու զավակների:
-Ես ղուրբան լինեմ իմ զավակին, դուք ղուրբան եղեք բոլորի զավակներին:
-Դու գնա վարսավիրանոց, քո տեղը վարսավիրանոցն ա, մազերդ տնկվել են»,- ասաց լրագրողներից հուսահատ փախչող Անդրանիկը: