Մեզ պետք են մարդիկ, որոնք կարող են բանակցել և, որոնք թելադրանքի ներքո չեն գտնվում․ Սեյրան Օհանյան
«Ե՛վ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի ղեկավարության հռետորաբանությունն ուղղված է Հայաստանի ղեկավարության վրա ճնշումներ գործադրելուն։ Այսօր, հոկտեմբերի 5-ին, խորհրդարանում ասաց Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Նա նկատում է, որ բոլորն էլ կողմնակից են, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, բայց այդ խաղաղության համար պայմաններ են պետք։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ բանակցային գործընթացի ձախողմամբ հայկական կողմը հայտնվեց պատերազմի ճիրաններում։
«Այս վերջին պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանություններն, իրականում, գտնվում են պարտադրանքի մեջ։ Մեզ պետք են մարդիկ, որոնք կարող են բանակցել և, որոնք թելադրանքի ներքո չեն գտնվում։ Այդ առումով Հայաստանի իշխանությունները շատ վատ վիճակում են այսօր», - ասաց Սեյրան Օհանյան։