Թալիբները մարդկանց աչքի առաջ մահապատժի են ենթարկել 2 հոգու
Թալիբանի պաշտոնյաները կախաղան են բարձրացրել հյուսիսարևմտյան Հերաթ նահանգի երկու բնակիչների, ովքեր մեղադրվում էին Աֆղանստանում բնակելի շենքի զինված կողոպուտի մեջ:
Ավելի վաղ մահապատժի ենթարկվածները փորձում էին մտնել գավառի բնակիչներից մեկի բնակարան, սակայն տան տերը, հարևանների հետ միասին, կարողացել էր ձերբակալել հանցագործներին՝ հրազենային լուրջ վնասվածքներ հասցնելով:
Դրանից հետո թալիբ գրոհայինները առանց նախաքննության մահապատժի են ենթարկել կողոպտիչներին մեծ թվով մարդկանց ներկայությամբ: