Սաակաշվիլիին անհրաժեշտ է միայն անհանգստանալ, թե ինչպես է դուրս գալու բանտից. Ղարիբաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հոգեվիճակը կտրուկ փոխվել է նրան ձերբակալելուց հետո, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Վրաստանի վարչապետը հավելել է, որ «փլուզված պետության փոխարեն Սաակաշվիլին հանդիպեց հանրապետությունում լավ կազմակերպված պետական համակարգի: Այժմ քաղաքական գործչին անհրաժեշտ է միայն անհանգստանալ, թե ինչպես է դուրս գալու բանտից»,- ասել է Ղարիբաշվիլին: