Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Պարզեք՝ ինչ նպատակով է բյուջեից հատկացվել 1 մլրդ դրամ Գորիսում ընտրությունների նախօրեին. Էրիկ Ալեքսանյանը՝ իրավապահներին

Գորիսի քաղաքապետի թեկնածու, կալանավորված Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Հարգելի հայրենակիցներ,

իշխող ուժի ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը երեկ իր ճեպազրույցում ի պատասխան լրագրողի կողմից ուղղված այն հարցին որ․ «Եթե Առուշ Առուշանյանը կալանավորված չլիներ, ինչպես նշում են նաև վերջինիս պաշտպանները՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում չիրականացվեր Ձեր թեկնածուի շանսերը Գորիսում ինչպիսին կլինեին» հայտնել է, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական երանգ չունի, դրանք պարզապես քրեական գործեր են, տարբեր հոդվածներով, որոնք բազմաթիվ են, միևնույն ժամանակ հորդորելով լրագրողին լուսաբանել այդ հոդվածները։

Նախ ուշագրավ է Արմեն Խաչատրյանի կողմից Առուշ Առուշանյանի անձի մասին խոսելիս ատելության և հակակրանքի վառ դրսևորումը, ինչն ոչ միայն անընդունելի է, այլ ուղղակի հակասում է նաև իշխանության եկած ուժի «սիրո և համերաշխության» թեզին, որը ժամանակը ցույց տվեց, որ պարզապես խոսքեր էին և հասարակությանը հիպնոզացնելու միջոց։ Չնայած դրան, Առուշ Առուշանյանը ժպիտով է վերաբերում այդ պատգամավորի հայտարարություններին, քանի որ թուրքի դեմ կռված ուժեղ տեսակը՝ Առուշ Առուշանյանը, չի կարող սասանվել որոշ անձանց անլուրջ, մանիպուլատիվ և էժան հայտարարություններից։

Ինչ վերաբերում է պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից այն հայտնածին, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները քաղաքական չեն, ապա տվյալ անձը կարծես թե կտրված է իրականությունից։ Մշտապես պնդել ենք և այժմ նույնպես պնդում ենք, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ իրականացվում է բացառապես քաղաքական խայտարակ հետապնդում, այդ գործերը որևէ իրավական հիմք չունեն, ավելին՝ ինչպես այդ պատգամավորը, այդպես էլ բոլոր այն անձինք, ովքեր տրամադրվածություն ունեն Առուշ Առուշանյանի անձի նկատմամբ, ականատես են լինելու այդ քրեական գործերի աստիճանաբար փլուզմանը։

Բացի այդ որպես Առուշ Առուշանյանի փաստաբան պատրաստ եմ Արմեն Խաչատրյանին նրա ցանկության դեպքում հանդիպել և հրապարակավ հատ առ հատ հիմնավորել այդ քրեական գործերի շինծու և ապօրինի լինելը։

Եվ ամենավերջում նշեմ, որ լուրեր են պտտվում, թե իբրև Առուշ Առուշանյանը կալանքից ազատվելու դեպքում հրաժարվելու է Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնից, ապա հայտնեմ, որ դա բացարձակ սուտ է և համապատասխան շահագրգիռ անձինք դա կարող են տեսնել միայն իրենց երազներում։ Առուշ Առուշանյանը մշտապես հայտնել է, որ պաշտոնն իր համար միայն միջոց է հանդիսանում Գորիս քաղաքը շենացնելու և ծաղկացնելու համար։

Հորդորում եմ իրավապահներին ստուգողական աշխատանքներ կատարել և պարզել, թե իրականում ինչ նպատակով է պետական բյուջեից հատկացվել 1 միլիարդ ՀՀ դրամ Գորիսի համայնքի ղեկավարի ընտրությունների նախօրեին։

Եվ վերջապես ամոթե Առուշ Առուշանյանի կամ Գորիսի համար այլ սրտացավ անձանց արվածներն իշխանական ուժի կողմից իրենց վերագրելը»։