Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները շատ սերտ են. Հոսեյն Ամիր Աբդոլահիան
Մոսկվայի հետ Թեհրանի երկխոսությունն Իսլամական Հանրապետության նոր կառավարության համար գերակա խնդիր է: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցություններում,հայտնում է TACC-ը:
Աբդոլահիանը նշել է, որ նախագահների կանոնավոր շփումները, ինչպես նաեւ իր անձնական այցը Մոսկվա ցույց են տալիս, որ երկու երկրների հարաբերությունները շատ սերտ են եւ արտոնյալ:
Իրանի արտգործնախարարության ղեկավարը ընդգծել է նաև, որ Ռուսաստանի արտգործնախարարի հետ ներկայիս բանակցությունները լավ հնարավորություն են ստեղծում անցնելու տարածաշրջանային օրակագին: