Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման գործընթացը արդեն իսկ մասամբ սկսվել է: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական մամուլից:
Ադրբեջանում ԵՄ նոր ներկայացուցիչ Պյոտր Միխալկոյի հետ հանդիպմանը Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ցանկանում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ:
Նա մասնավորապես նշել է. «Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի, սահմանազատման և հաղորդակցությունների բացման շուրջ, որը մասամբ արդեն իսկ սկսվել է»:
Ալիևը հավելել է նաև, որ այդ գործում Եվրամիության ակտիվ ներգրավվածությունը կլինի օգտակար: