Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրը միակողմանի փակ է
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական նշանակության ավտոճանապարհի 32-րդ կմ-ին՝ Վանաձորից Ալավերդի տանող հատվածում, հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակ է։ Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։
Ըստ աղբյուրի՝ այժմ կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ երկկողմանի անցանելիությունն ապահովելու նպատակով։