Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Քաջարան համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր երանգներ

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր` քրեական դատավարության օրենսգրքի քողի տակ անգամ ձևականորեն չտեղավորվող երանգներ։

Հոկտեմբերի 5-ին, երեկոյան տեղեկացանք, որ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտը, գլխավոր դատախազության ցուցումով որոշում է կայացրել կասեցնել Քաջարան համայնքի ղեկավարի լիազորություններն ու այդ որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդություն ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Որպես այս որոշման հիմնավորում ներկայացված է լիազորությունների կասեցման համար օրենքով սահմանված այն հիմքը, թե մեղադրյալը հնարավոր է պաշտոնն օգտագործելով խոչընդոտի գործի քննությանը` մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով։ Այսինքն ստացվում է, որ կալանքի տակ գտնվող անձը, ում տեսակցություններն ու հեռախոսազանգերը արգելված են, կարող է պաշտոնն օգտագործելով խոչընդոտել քննությանը։

Ու սա այն պարագայում, երբ արդեն բազմիցս օրինական ուժի մեջ մտած բազմաթիվ դատական ակտերով դատարանները փաստել են, որ լիազորությունների կասեցումը չի կարող դիտարկվել իրավաչափ հարկադրանքի միջոց, երբ անձի նկատմամբ արդեն իսկ նույն հիմքերի օգտագործմամբ կիրառված է խափանման միջոց։ Ավելին` միայն այն հանգամանքը, որ Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու անհրաժեշտության մասին մեղադրանքի կողմը «հիշել» է վերջինիս կալանավորելուց 3 ամիս անց, նախաքննության ավարտի մասին հայտնելուց հետո, արդեն իսկ բավարար է հասկանալու համար, որ գործ ունենք օրինական դաշտից դուրս գործընթացի հետ։

Իսկ երեկ դատարանում հարցի քննարկման ընթացքում, միջնորդություն ներկայացնող քննիչը կայացված որոշման անհրաժեշտությունը պայմանավորեց ոչ թե Մանվել Փարամազյանի ենթադրյալ վարքագծով կամ նպատակներով, այլ այն հանգամանքով, թե հնարավոր է հարցաքննվելիք անձինք իրենք-իրենց հոգեբանորեն ճնշվեն այն հանգամանքից, որ Մանվել Փարամազյանը համայնքի ղեկավարն է։ Իրավունքի ու օրենքի հետ աղերս չունեցող այս դիտարկումներն արդեն առհասարակ անհնար է մեկնաբանել։ Այս ֆոնին, սակայն, տեղի ունեցող գործընթացի իրական, այսինքն քաղաքական նպատակներն ի հայտ եկան բոլորովին անսպասելի աղբյուրից։ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը, ի ուրախություն մեզ, որոշեց բացահայտել իրականությունը։ Մասնավորապես լրատվական գործակալություններից մեկին, Քաջարան համայնքի ղեկավարի, ինչպես նաև տեղակալի կալանավորման հետևանքով ստեղծված կաթվածահար վիճակը մեկնաբանելով, նա հայտարարեց հետևյալը. «Հարցը չի գտնվում մեր գերատեսչության լիազորությունների շրջանակներում, այլ թերևս իրավապահ մարմինների տիրույթում է հարցը։ Վարույթն իրականացնող մարմինը պետք է դիմի, որպիսի համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվեն, որպիսի հնարավորություն լինի նշանակել պաշտոնակատար»։ Խորին շնորհակալություն հայտնելով Սոնա Հարությունյանին, մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ փաստորեն նախարարի մամուլի խոսնակը տիրապետում է նախաքննության ընթացքի մանրամասներին, փաստենք, որ քննությանը խոչընդոտելու վտանգի մասին մտացածին ենթադրությունները, փաստորեն, պարզապես գործընթացին օրինականության տեսք տալու փորձեր են, իսկ իրական նպատակը բացահայտ քաղաքական է, և այդ նպատակը գործադիր իշխանության կողմից ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆ Է, ինչն անշուշտ օրենքի տիրույթում չի կարող իրականացվել անգամ դատարան ներկայացված միջնորդության բավարարման դեպքում, բայց այդ հարցին կանդրադառնանք հետագայում։ Այսինքն համայնքի ղեկավարն ու տեղակալը կալանավորվել են, համայնքը հայտնվել է կաթվածահար վիճակում, հարյուրավոր մարդիկ չեն ստանում աշխատավարձ, մանկապարտեզները չեն կարողանում սնունդ ձեռք բերել, համայնքապետարանը չի կարողանում իրականացնել որևէ ֆինանսական գործարք միայն մեկ պատճառով` ինչ-որ մեկը որոշել է Քաջարան համայնքի ղեկավարի պաշտոնին նշանակել «իր սրտի» պաշտոնակատարին։ Դատարանի կողմից կայացվելիք որոշումը կհրապարակվի այսօր, ժամը 12.00-ին։ 

Մանվել Փարամազյանի պաշտպաններ

Լուսինե Սահակյան

Երվանդ Վարոսյան