Ռուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Հասարակություն

Պատվաստման գործընթացի տապալումը նշանակում է՝ մարդիկ պարզապես չեն վստահում իշխանությանը. Այլընտրանքային նախագծեր խումբ

Կառավարության նիստում հետաքրքիր քննարկում գնաց Առողջապահության նախարարի և կառավարության ղեկավարի միջև՝ ո՞վ է խանգարում պատվաստվելուն հարցադրմամբ։

Պետք է հստակ պատասխանել.

- Մարդիկ, որոնք թերահավատ են, ունեն հակառակ համոզմունքներ։ Նրանք կան ամբողջ աշխարհում, սա փաստ է։

- Խանգարում է այն, որ իշխանությունը պարբերաբար ասում է՝ ունենք այս կամ այն պատվաստանյութի դեֆիցիտ, ու երկրորդ դեղաչափը ուշ կլինի։ Սա շատ խանգարում է. Բերեք, ապահովեք անհրաժեշտ քանակներ ու նոր միայն պարտադրեք։

- Այո, մարդիկ կարող են չուզենալ այս կամ այն պատվաստանյութը և նախընտրել որևէ մեկը։ Դա նորմալ է։ Տվեք ընտրության իրավունք ու նոր պարտադրեք։

- Երբ կառավարության նիստում նախարարներն ու վարչապետը դիմակով են՝ դա մեսիջ է հանրությանը։ Բայց պետության խնդիրն է՝ մեծ խանութներում, առևտրի կենտրոններում, տրասնպորտում և այլ տեղերում պարտադրել դիմակի կրումը։ Պետությունը այդ գործը տապալում է։

- Կառավարության անդամները թող մի օր քաղաքային տրանսպորտով գնան տուն և աշխատանքի։ Ի՞նչ անվտանգություն, ի՞նչ հեռավորություն։ Այդ խցկվածության պայմաններում քովիդ չէ, ժանտախտ էլ կարելի է կպնել։ 3 տարի առաջ «Նոր Հայաստանի» ղեկավարները հեծանվով, մետրոյով, ավտոբուսով էին իբր գնում աշխատանքի ու լայվ մտնում։ Դե հիմա էլ գնացեք՝ մեծից փոքր։

- Կառավարության ղեկավարն էլի ասում է ընտրություններին ստացել ենք ժողովրդի քվեն, ուրեմն կարող ենք պարտադրել այս կամ այն որոշումը։ Բայց պատվաստման դեմ հանդես եկողների զգալի մասը իր 680 հազարից է։ Սա այնքան էլ չի վերաբերում պատվաստման գաղափարին, սա վերաբերում է ընտրազանգվածների հեղհեղուկությանը։

Սակայն ամենակարևոր գործոնը, որը խանգարում է պատվաստման գործընթացին, իշխանությունների հանդեպ հանրային վստահությունն է։ Իշխանության ղեկավարը կարող է թեկուզ ամեն օր դռոններով երկնքում նկարել իր ստացած 680 000 թիվը, սակայն պատվաստման գործընթացի տապալումը նշանակում է, որ մարդիկ իրեն պարզապես չեն վստահում։ Պատերազմի ընթացքում ստի և կորուստների աննորմալ ծավալը չէր կարող չբերել դրան։ Սպառնալիքով և ուժային մեթոդներով տեխնիկապես գուցե թվերը մեծացնել որոշակիորեն հնարավոր է, բայց վստահությունը կորսված է անվերադարձ։

Պատվաստումն, իրոք, անհրաժեշտ է։ Դա այս պահին կյանքեր փրկելու ամենաարդյունավետ ձևն է։ Հանրության հետ ճիշտ աշխատելը ամենակարևոր գործոնն է։ Չի կարելի անփոփոխ մուննաթով պատվաստում քարոզել։ Դա արվում է գրագետ ու նպատակային աշխատանքով։

Ընդդիմությունը նույնպես այստեղ ունի անելիք։ Թեման հանրային առողջությունն է, մարդկանց կյանքերը, խնդիրը բոլորի տներում է։ Ընդդիմությունը չի կարող անմասնակից մնալ և իր դերակատարումը տեսնել միայն ՍԴ դիմելով։ Սա թեմա է, որի շուրջ ընդդիմությունը պետք է խոսի հասարակության հետ, հանդիպի գյուղերում, բակերում, դահլիճներում, բացատրի՝ իր վրա վերցնի որոշակի առաքելություն։ Այդպես են դառնում վստահելի միավոր, ձեռք բերում լայն սոցիալական բազա։ ՍԴ դիմելով ո´չ հիվանդներն են քչանալու, ո´չ մահերը, ոչ էլ ընդդիմության կշիռն է բարձրանալու հանրության մեջ։

Եվ վերջապես՝ հրապարակեք պետության առաջին 50 պաշտոնյաների պատվաստումն ապացուցող փաստեր և, որ շատ կարևոր է՝ ո´վ ինչ պատվաստանյութ է ստացել։ Հանրային կարևոր պրոցեսներ նաև նման քայլերով են տանում՝ հենվելով թափանցիկության և վստահության վրա։