Քահանան փորձել է սրբապատկերներ հանձնել Սաակաշվիլիին և հետ պահել նրան հացադուլից
Զուգդիդիից ժամանած քահանա Ամբրոս Թորդիան փորձել է հանդիպել Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հետ, նրան թույլ չեն տվել, հաղորդում է «Պիրվելի» հեռուստաալիքը:
Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել էր հոկտեմբերի 1 -ին, այժմ նա գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում: Վրաստանում նա ներգրավված է մի քանի քրեական գործերում:
«Սաակաշվիլիին թույլ են տալիս տեսնել միայն փաստաբաններին, Զուգդիդիից ժամանած քահանային թույլ չեն տվել տեսնել», - հաղորդում է հեռուստատեսությունը:
Քահանան լրագրողների հետ զրույցում ասել է, որ ցանկանում է տեսնել Սաակաշվիլիին, որպեսզի «նրան տա սրբապատկերներ, օրհնի նրան և խնդրի դադարեցնել հացադուլը»:
Նրա խոսքով ՝ բանտի վարչակազմը պահանջել է մի շարք փաստաթղթեր։