Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական կտա
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական կտա: Այս մասին հայտնում է վրացական «Պիրվելի» հեռուստաալիքը։
Նշվում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում դժգոհություն է առաջացել հոկտեմբերի 2-ին երկրում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մարզերում գրանցված անհաջող արդյունքներից:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Ի.Ղարիբաշվիլիին կառավարության ղեկավարի պաշտոնում կփոխարինի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների ներկայիս նախարար Իրակլի Կարսելաձեն: