Ուժգին երկրաշարժ՝ Պակիստանում․ կա 20 զոհ և 300 վիրավոր
Պակիստանի Բելուջիստան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 20 մարդ։ Այս մասին հայտնում է Աղետների օգնության տեղական վարչությունը:
Վիրավորվել է ավելի քան 300 մարդ: Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության տվյալներով Պակիստանում գրանցել է 5,7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խարնայ քաղաքից 14 կմ հյուսիս -արեւելք: Ցնցումները գտնվել է 20,8 կմ խորության վրա: