Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 7-ին զանգահարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Իլհամ Ալիևը շնորհավորել է Ռուսաստանի առաջնորդին ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն և նորանոր հաջողություններ պետական գործունեության մեջ `ուղղված երկրի զարգացմանն ու բարգավաճմանը:
Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի Հանրապետության նախագահին ուշադրության և շնորհավորանքների համար:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաեւ իրավիճակը տարածաշրջանում: