Հայտնի է այս տարվա գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրը
Ստոկհոլմում Նոբելյան կոմիտեն հայտարարել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրին:
Այս տարի մրցանակը շնորհվել է 73-ամյա բրիտանացի գրող, ծագումով Տանզանիայից Աբդուլրազակ Գուռնանին։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ամերիկացի բանաստեղծուհի Լուիզ Գլակը ճանաչվեց գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր: