Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5546-իԱնհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՁկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIP
Քաղաքականություն

Այսպիսի աբսուրդ դուք նախկինում տեսե՞լ եք, որ ռուպրով խոսելու համար մարդկանց բերման ենթարկեն. պատգամավոր

Ես այստեղ եմ եկել միայն այն բանի համար, որ ոստիկանությունը զգուշացրել էր, որ ռուպր օգտագործելու համար բերման է ենթարկելու մարդկանց: Այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան»  դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: 

«Ես եկել էի այստեղ՝ հույս ունենալով, որ մարդկանց ներկայությունը կստիպի ոստիկանությանը զերծ մնալ անօրինական գործողություններից: Հիմա մի քանիսին բերման են ենթարկել, մեկին՝ ռուպրով խոսելու, մեկին՝ պարզապես ձեզ հարցազրույց տալու համար: Եթե ՀՀ-ում մարդկանց բերման են ենթարկում ռուպրով խոսելու համար, ապա ոստիկանությունը պիտի համարի, որ ես հիմա ռուպրով եմ խոսում: Եթե իմ ընկերներին բերման են ենթարկում «հողատու» և «դավաճան» ասելու համար, ապա ես կրկնում եմ այդ բառերը՝ հողատու է և դավաճան է: Եթե մարդկանց բերման են ենթարկում հարցազրույց տալու համար, ապա ես հիմա հարցազրույց եմ տալիս: Ո՞նց եք որոշում՝ ում եք բերման ենթարկում, ձեզ զանգում, ասում են՝ էս մարդուն բերման ենթարկեք, էս մեկին թողե՞ք»,- ասաց պատգամավորը: 

Նրա խոսքով՝ այս իշխանություններին պետք չէ փորձել հասկանալ, պարզապես քաղաքացիներին պետք է հարցնել՝ ինչի՞ց էիք դուք ուզում ազատվել 2018 թվականին, երբ համատարած փողոցներ էիք փակում, և հարց տալ՝ կարողացա՞ք ազատվել, թե՞ կրկնապատիկ ավելի վատ իրավիճակում հայտնվեցինք:

«Այսպիսի աբսուրդ դուք նախկինում տեսե՞լ եք, որ ռուպրով խոսելու համար մարդկանց բերման ենթարկեն, մարդկանց զրկեն օրինականությունից: Սա է նիկոլփաշինյանական իրականությունը, դուք երևի կա՛մ պետք է հաշտվեք, որ այս իրականությունում եք ապրելու, ապրում ձեր երեխեքի հետ, կա՛մ եկեք հասկանանք՝ էս իրավիճակից ոնց պիտի դուրս գանք»,- ասաց Վարդանյանը՝ դիմելով ՀՀ քաղաքացիներին:

Ինչ վերաբերում է ոստիկաններին, ապա նրանք, ըստ պատգամավորի, ասել են, որ կառավարության աշխատանքը չեն կարող խանգարել:

«Գիտե՞ք, եթե այս կառավարության աշխատանքը պիտի ռուպրով խանգարենք, ապա երևի բոլոր հայրենակիցներով ամեն մեկս մի ռուպր վերցնենք, գանք այստեղ ամեն օր աղմուկ անենք, որովհետև այս կառավարության աշխատանքը Հայասատանի Հանրապետության շահերին հակասում է: Պիտի ամեն ինչ անենք, որ այս կառավարությունը չաշխատի»,- ասաց Վարդանյանը: