Ռուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Այո, մենք հերթական աղետի շեմին ենք. Արթուր Դանիելյան

Հակաիրանական քարոզը թափ է հավաքում: Հանրային առաջին ալիք հրավիրված «փորձագետները» պնդում են, որ Իրան-Ադրբեջան բախումը աղետալի կլինի Հայաստանի համար, իսկ այսպես կոչված «ընդդիմադիրները» հեգնում են Իրանի վրա հույս դնողներին, իրենց մեղադրելով փրկիչ փնտրելու մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ» միաբանության հիմնադիր:

«Նախ, նման բախումը իրոք կարող է աղետալի լինել Հայաստանի համար, ԵԹԵ Հայաստանը բարիկադի սխալ կողմում լինի՝ տվյալ դեպքում թուրքական: Ու Իրանի կողմից Նախիջևանի բլոկադայի ֆոնին Բաքվի չվերթներին օդային տարածք տրամադրելը հենց նման աղետալի հետևանքներով է հղի: Ցավոք, Ազգային ժողովի ներկայիս դասավորվածությունը թույլ չի տալիս ենթադրել, որ Հայաստանը չի հայտնվի հակաիրանական, հետևաբար, հենց աղետալի ճամբարում: Ու այո, սրան նպաստելու է թե իշխանությունը և թե «ընդդիմությունը»:

Ինչ վերաբերվում է այն թեզին թե՝ սին են այն մարդկանց հույսերը, որոնք Իրանի մեջ փրկիչ են տեսնում: Այո, անշուշտ ցանկացած պետության, կառույցի կամ մարդու մեջ փրկիչ տեսնելը զուր է, քրիստոնյա մարդը կարող է փրկվել միայն սեփական կամքի շնորհիվ, միայն եթե դրսևորի կամք և հետևի Աստծուն, իսկ Աստվածը ըստ Հայ Առաքելական Եկեղեցու՝ բանականությունն է: Այսինքն փրկվելու է նա, ով բանական է:

Իսկ բանական մարդը պետք է իմանա ու հասկանա, օրինակ, որ ՌԴ-ին ու Թուրքիաիյն միավորում է Եվրոպան էներգակիրներով շանտաժ անելու ամբիցիան: Այդ ամբիցիան կարա հօդս ցնդի եթե Իրանի վրայից հանեն պատժամիջոցները ու թույլ տան հասնել դեպի Եվրոպա: Էս պահին այդ ճանապարհի գլխավոր հանգույցը Հայաստանն է: Փաստացի Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ գլխավոր շահագրգիռ կողմն էլ Իրանն է: Հետևաբար որպես աշխարհաքաղաքական հենարան այս պահին Հայաստանի համար Իրանն այլընտրանք չունի, այնպես ինչպես հետևակային մարտում այլընտրանք չունի կալաշնիկովը, կամ ջրացատկում այլընտրանք չունի ջուրը: Կարելի է նույնիսկ ասել, որ ջուրը փրկում է ցատկողին:

Աշխարհաքաղաքականությունը մի փոքր ավելի բարդ է, քան ջրացատկը, դժվար է հստակ կանխագուշակել կկարողանա արդյոք Իրանը փրկել Հայաստանին թե ոչ, բայց կարելի է հստակ ասել, որ Իրանը դա ուզում է, որովհետև դա հենց իրենց է պետք: Իսկ մնացածի դեպքում այդ ցանկությունը այդքան էլ ակնհայտ չէ: Խոսքը բոլոր մնացածի մասին է, թե՛ Հայաստանից դուրս և թե՛ ներս:

Այո, մենք հերթական աղետի շեմին ենք ու այո այս աղետը նույնպես տեղի կունենան, եթե իշխանությունն ու «ընդդիմությունը» կարողանան շարունակել բեմադրել այն կրկեսը, որին մենք ականատես ենք լինում առնվազն 3 տարի:

Հ.Գ. հետաքրքիր է, որ փրկիչ ման չգալու քարոզիչները քաղաքական դաշտի ամենակռապաշտ ներկայացուցիչներն են, որոնք ժամանակին նույնիսկ «փրկչի» երկրորդ գալուստի հետհաշվարկ էին սկսել, իսկ դրանից վաղ պնդում էին, որ Հայաստանը ռեսուրս չունի պատերազմը շարունակելու: Թեպետ հետո կոչ էին անում Սև լիճը գրաված ադրբեջանցիների վրա հարձակվել, որ Սյունիքը ինքնաբերաբար կտրվի Հայաստանից»: