Ռուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Հասարակություն

Կորոնավիրուսի բուժումը 150.000 դրամից չի կարող գերազանցել, 700.000 դրամն աբսուրդ է. բժիշկ-թերապևտ

Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանի խոսքով՝ չպատվաստվելու համար կառավարությունը, պատկան մարմինները պետք է ոչ թե մարդկանց ահաբեկեն, այլ պատվաստվելու վերաբերյալ թափանցիկ տեղեկատվություն տրամադրեն։

«Պատվաստվելուց զատ, մարդու օրգանիզմի համար ավելի բարձր իմունիտետ ապահովում է բնական իմունիտետը։ Այդ տվյալները չեն հրապարակում, որովհետև մարդիկ կարող են ընտրել վարակվելը, քան պատվաստվելը։ Եթե մենք ասենք, որ բնական իմունիտետն ավելի լուրջ է պաշտպանում կրկնավարակից, շատերը կընտրեն վարակվելը, քան թե պատվաստվելը։ Կարծում եմ՝ երկու դեպքում էլ դա մարդու ընտրությունն է, վերջապես, բացի հանրային առողջությունից, մարդ ունի սեփական առողջության հանդեպ որոշում կայացնելու իրավունք։ Ինչպե՞ս է ստացվում, որ տարբեր աղանդների ներկայացուցիչներ արյուն չեն տալիս հարազատին, ու մենք չենք կարող նրանց ստիպել, թեև սա չեմ ընդունում, բայց մենք չենք պարտադրում, չէ՞, նրանց։ Բնականաբար, պատվաստումներն ընդհանրապես համարվում են միակ պաշտպանիչ միջոցը բոլոր համավարակների դեմ, սակայն կորոնավիրուսի դեպքում պատկերն այլ է, քանի որ պատվաստանյութերը թերի հետազոտված են, չունենք լիարժեք պատկերացում պատվաստվելու արդյունավետության վերաբերյալ, այսինքն՝ թե այն ինչպես է աշխատում։ Սկզբում ասացին, որ այն կանխարգելելու է վարակելիությունը, հետո ասացին, որ չի կանխարգելելու, որովհետև մինչ հակամարմիններն արտադրվում են, մարդը կարող է վարակվել»,-168.am–ի հետ զրույցում ասաց Լամարա Մանուկյանը։

Նրա խոսքով, լինում են դեպքեր, երբ մարդը պատվաստվում է և հաջորդ օրը հայտնաբերում է, որ վարակվել է կորոնավիրուսով, ինչը նշանակում է, որ տվյալ մարդը պատվաստվելուց առաջ արդեն վարակված է եղել։ Նման իրավիճակներից խուսափելու համար, պատվաստվելուց առաջ նախ պետք է թեստավորվեն։

Լ․ Մանուկյանի կարծիքով՝ փողոցում դրված պատվաստման կետերում բոլորին հաստատ չեն հարցնում, թե այլ պատվաստումից ունեցե՞լ են 40 աստիճան ջերմություն, քանի որ պատվաստումների հակացուցումներում նշված է, որ սուր և քրոնիկ հիվանդությունների դեպքում հակացուցված է պատվաստումը, ինչպես նաև, եթե մարդու մոտ պատվաստումից հետո մինչև 40 աստիճան տենդ է սկսվում։ Մինչդեռ պատվաստումներից առաջ չափում են միայն մարդու ջերմությունը և ճնշումը։

«Նույն կորոնավիրուսը համարվում է սուր վարակ, այսինքն՝ մարդը, չիմանալով, որ երկու օր առաջ վարակվել է կորոնավիրուսով, պատվաստվում է, ու դրանից հետո այն ավելի սուր է արտահայտվում, քանի որ արդեն ներխուժել են իմուն համակարգ։ Հետևաբար՝ այս դեպքում վարակվելու ընթացքն ավելի ծանր են տանում, քան, եթե չպատվաստվեին։ Եթե այս տեղեկատվությունը տրամադրվի մարդկանց, այն մարդիկ, որոնք պատվաստվելուց հետո վարակվել են, իրենց հարևաններին ու բարեկամներին չէին հորդորի, որպեսզի չպատվաստվեն։ Նաև ասում ենք, որ պատվաստվելը չի կանխարգելում վարակելիությունը, այլ կանխարգելում է ծանր ընթացքն ու մահերը, այսինքն՝ 40 օր մինչև արտադրվեն հակամարմիններ, այդ մարդը կարող է վարակվել, նա 40 օր չունի պաշտպանություն։ Ես կհորդորեի, որ պատվաստվածների հանդեպ հատուկ խստացվեր հակահամաճարակային պայմանները, որպեսզի նվազեցնեին հնարավոր վարակելիությունը։ Այսինքն՝ մարդը, որը պատվաստվել է, պետք է ավելի խիստ հետևի այդ կանոններին, մինչև օրգանիզմում արտադրվեն հակամարմիններ»,-հավելեց նա։

Լամարա Մանուկյանն անդրադարձավ նաև այն հրապարակումներին, որ եթե պատվաստվելուց հրաժարված մարդիկ վարակվեն կորոնավիրուսով, ապա նրանց բուժումը պետպատվերի շրջանակներում չի լինելու և արժենալու է 700.000 դրամ և գուցե՝ ավելի։

«Ինքս 5000-ից ավելի հիվանդ եմ բուժել, այդ հիվանդներն ինձ ուղղակի դիմել են ամբուլատոր և իրենց հաշվին բուժվել են, նրանց բուժումը կազմել է մաքսիմումը 100.000 դրամ։ Խոսքը միջին ծանրության հիվանդների բուժման մասին է, այլ ոչ թե հոսպիտալիզացվածների։ Խոսքն այն հիվանդների մասին է, որոնք կարող էին լինել հիվանդանոցում, բայց ոչ վերակենդանացման բաժանմունքում, այսինքն՝ թթվածնակախյալներն էլ են մտնում իմ ասածի մեջ։ Հաշվարկը շատ պարզ է, ԿՏ-ն՝ 25.000 դրամ է, 25-30.000 դրամի անալիզներն են, թող 50.000 դրամ էլ դեղերը լինեն, թող մի 50.000 դրամ էլ ստացիոնարում գնա․ գումարը 150.000 դրամը չի կարող գերազանցել։ 700.000 դրամն աբսուրդ է։ Ավելի լավ է մարդկանց ճիշտ բացատրեն, ոչ թե ասեն՝ կփռենք ասֆալտին, այդ բառերը ճիշտ չեն, չեն աշխատելու, դրանք ըմբոստության մեծ ալիք են առաջացնելու»,-եզրափակեց Լամարա Մանուկյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբույր կայքում