Կորոնավիրուսից մահացել է Ալբերտ Ազարյանի դուստրը
Մեկ շաբաթվա ընթացքում Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի ընտանիքում գրանցվել է երկրորդ մահը:
Մեկ շաբաթ առաջ կյանքից հեռացել էր նրա կինը՝ Ելիզավետա Ազարյանը: 87-ամյա Ազարյանը կորոնավիրուսով էր վարակվել ու ապաքինվել, սակայն հետագայում չկարողացավ վերականգնվել: Այսօր էլ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսից մահացել է նաեւ նրա դուստրը՝ 64-ամյա Ժաննա Ազարյանը:
«92-ամյա Ազարյանն այնքան էլ լավ հոգեբանական վիճակում չի գտնվում: Դստեր մահվան մասին նրան դեռ չեն էլ հայտնել»,- Mediamax Sport-ին հայտնել են Մարմնամարզության ֆեդերացիայից: