Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Գողը հրապարակավ ներողություն չի խնդրում գողության համար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Պատերազմից մեկ տարի անց , առավել քան երբևէ, վտանգված է Արցախի Հանրապետությունը: Արցախից մնացած հատվածում ապրող մեր հայրենակիցների գլխավոր երաշխավորը ոչ թե ՀՀ-ն է, այլ Ռուսաստանը: Հսկայական կորուստների, կործանված Արցախի հետ մեկտեղ մենք այսօր կասկածի դրված Հայաստանի Հանրապետություն ունենք:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ շեշտելով, որ սա ֆունդամենտալ փոփոխություն է, որովհետև մինչև 2018 թվականը մենք երկու լիարժեք պետություն ունեինք:«Մեկը ճանաչված էր, մյուս՝ չճանաչված, բայց ճանաչվելու նպատակ էինք դրել: Նախկինում ստորագրված փաստաթղթերով մենք ճանաչմանն էինք գնում: Հիշենք Մադրիդյան սկզբունքները, որի հիմքում տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձևն էր: Ցավոք, նախկին իշխանությունները չկարողացան մարդկանց նորմալ ձևով բացատրել, որ դա մեծ հաջողություն է: Արդյունքում պայմանավորվածությունների նկատմամբ մեր հասարակության մեջ բացասական տրամադրվածություն ձևավորվեց: Իսկ այսօր ոչ միայն նման գործընթաց չկա, այլև վտանգի տակ է Հայաստանի պետականությունը:ՀՀ-ն ֆորմալ իմաստով իր տարածքով ճանաչված պետություն է, բայց այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ տարածքն արդեն վիճարկվում է մեր հարևանների կողմից: ՄԱԿ-ի կողմից մեր տարածքային ամբողջականությունը ճանաչված է, բայց Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ մտահոգված է հարցով, ըստ որի, տարածքային ամբողջականությունը կարող է վիճարկվել հարևանների կողմից»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ սա վտանգավոր միտում է:

«Եթե մենք շարունակենք կրավորական կեցվածք ընդունել, եթե մեր ժողովուրդն այսպես շարունակի ապրել, վաղը-մյուս օրը կորցնելու է Սյունիքը, որովհետև Սյունիքի վրա մեծ աչք ունեն Ադրբեջանն ու Թուրքիան: Իրենք մեծ նպատակներ ունեն. սկզբնական փուլում տարածաշրջանում կոմունիկացիաները բացելու խնդիր են դրել, հետո արդեն այլ պահանջներ կդնեն: Ու այս պայմաններում, երբ մեր ժողովուրդն իր ներքին հակասություններն ավելի գերակա է համարում արտաքին խնդիրներից, ապագա չի կարող լինել: Մենք ձեռք բերած անկախության արժեքն այդպես էլ չհասկացանք, ու խնդիրը հենց սա է: Էլ չեմ խոսում հումանիտար այն կատաստրոֆայի մասին, որի առաջ այսօր ենք կանգնել:

4000 զոհ, 11 հազար վիրավոր ունենք, ինչը մեծ ողբերգություն է, բայց ամենամեծ ողբերգություններից մեկն այն է, որ մեր ժողովրդի մոտ վերացել է վստահությունը պետության հանդեպ: Այդ անվստահությունը մեծ մասշտաբների է հասել, իսկ ընդհանուր ողբերգության աստիճանը մեր ժողովուրդը մինչև վերջ չի հասկացել: Իշխանության հանդեպ անվստահությունը պետության հանդեպ անվստահության է վերածվել, որովհետև մարդիկ արդեն արտագաղթում են, իսկ արտագաղթում են ոչ միայն իշխանությունից, այլև պետությունից: Եթե այդ անվստահությունը միայն իշխանության հանդեպ լիներ, հնարավոր կլիներ ուղղել, բայց արդեն պետության հանդեպ անվստահություն կա, ինչի հետևանքները շատ ավելի հեռուն գնացող են ու շատ ավելի վտանգավոր: Այս իշխանության գործունեության հետևանքով մեր պետությունը բազմաթիվ կորուստներ կրեց, այն իշխանության, որին մեր ժողովուրդը կամովի իշխանության բերեց»,-ընդգծեց քաղաքագետը:

Անդրադառնալով իշխանության արդարացումներին, կրկին նախկին իշխանությունների կողմը սլաքներն ուղղելու քաղաքականությանը ու արդեն ընդդիմությանը «կապիտուլյանտ ու դավաճան» անվանելուն, քաղաքագետը նշեց. «Աշխարհում տեսե՞լ եք մի գող, որը գողանա ու հրապարակավ ներողություն խնդրի գողության համար: Ցանկացած գող ասում է՝ ես չեմ գողացել, իմ գլխին սարքել են: Աշխարհի բոլոր երկրներում, երբ գողերն ու ավազակները բռնվում են, ոչ ոք չի ուզում խոստովանել, որ ինքը գող ու ավազակ է: Այս իշխանությունը, որը հսկայական կորուստների պատճառ է դարձել, կարո՞ղ է խոստովանել, որ ինքը նման բան է արել: Եթե խոստովանի, իր մահկանացուն կկնքի:

Իշխանությունը փորձում է պաշտպանվել, և նման իշխանությանը պատասխանատվության ենթարկելն արդեն հասարակության խնդիրն է: Եթե չկարողանա պատասխանատվության ենթարկել ու շարունակի մանիպուլ յացիաների ենթարկվել, ապա այդ հասարակությունը շատ ավելի մեծ կորուստներ կունենա: Եթե մանիպուլյացիաները կուլ տա, ապագա չի կարող ունենալ: Եթե հասարակությունը կուլ է տալիս մանիպուլյացիան, որ նախկին իշխանությունն է մեղավոր այս ողբերգության համար, վաղը կուլ կտա ամեն ինչ: Օրինակ՝ կոմունիստներն են մեղավոր, որ Ղարաբաղը թողեցին Ադրբեջանի կազմում, կամ մեղավորը Վարդան Մամիկոնյանն էր, որ փղերի դեմ չկարողացավ պայքարել: Հետո կհավատան, որ Տիգրան Մեծն էր մեղավոր, որովհետև եթե նա Հռոմին չպարտվեր, մեր պատմությունն այլ հունով կգնար: Հասարակությունը պիտի դուրս գա պրիմիտիվ մանիպուլ յացիաների դաշտից, ինչի ուղղությամբ պետք է նախ քայլեր ձեռնարկի վերնախավը»:

Նրա խոսքով, եթե վերնախավն այդ խնդիրը չլուծի, մենք կկորցնենք մեր երկիրը:

«Կարծում եմ՝ այսօր Հայաստանը փլուզման ճանապարհին է՝ ազատ անկման մեջ է: Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս են ապացուցել, որ եթե դու թույլ ես ու խաղաղություն ես ուզում, ավելի են կոշտացնում դիրքորոշումը: Դա ցույց են տվել թե՛ բանակցային գործընթացը, թե՛ բոլոր գործողությունները: Իլյուզիայի մեջ ենք, եթե կարծում ենք, որ ցանկացած գնով, մաքսիմալ զիջելով՝ կարելի է խաղաղության հասնել: Խաղաղության միանշանակ պետք է հասնել, բայց նախ պետք է քեզանից ինչ-որ բան ներկայացնես: Նախ՝ քեզ պետք է հարգեն քո դաշնակիցները, որոնք այս պահին չեն հարգում ու վստահություն չունեն, իսկ բանակցային գործընթացում ոչ թե սեղանի շուրջ, այլ սեղանի տակ կամ սեղանի վրա՝ սուբյեկտից օբյեկտ ես դարձել, ինչի հետևանքով մեր ճակատագիրը մենք չենք որոշում: Մեր ճակատագիրը մեր հարևաններն են որոշում: Մեզանից այլևս շատ բան կախված չէ, ինչը ևս մեծ ողբերգություն է»,-եզրափակեց մեր զրուցակիցը» :

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում