Իսրայելը Լիբանանում կորուստներ ունի«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի Ռուսաստանի հրապարակ
Փաշինյանը հայտարարում է պետության ավարտի մասին. Բադալյան
Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել ապրիլյան 4-օրյա պատերազմի զnhի հարազատներին. Լիպարիտ Դրմեյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղն արդեն դիմելու է Սահմանադրական դատարան
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք․ Սամվել Կարապետյան
Կկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգըՊապոյանը վստահեցնում է՝ 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ են արտահանելՀաղթանակ` Ադրբեջանի հավաքականի նկատմամբ
Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը՝ ջախջախել
«Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար». Ազիզ ԱլեքբարլիԱսում են՝ իշխանությունները ձայներ են կեղծել, էդ ում ձայներնն ենք կեղծել, մի հոգի հացադուլ էր անում, էն էլ երեկ դադարեցրեց. ՓաշինյանԿարեն Սարգսյանը որոնվում է, որպես անհետ կորածՄինչև 100 հազար դրամ աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին
Եթե Ուկրաինան այրվի, ձեր Մոսկվան նույնպես կայրվի. Զելենսկի
Կոչ՝ 3 տեղամասերի ընտրողներին․ պաշտպանել ընտրական իրավունքըԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Մոսկվայի վրա իրականացվել է ամենամեծ հարձակումը պատերազմի սկսվելուց ի վեր. այրվում են խոշոր առևտրի կենտրոններ (տեսանյութ)
Վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը. Արա ԱյվազյանԱԱԾ աշխատակցի տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ ոչ. Փաշինյանը՝ «Զվարթնոց»-ից Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի մասինՓաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ում ջախջախել եմ, արդեն մոռացել եմ. 5 րոպե պետք է մտածեմ, որ ասեմ. Փաշինյան (տեսանյութ)Լիտվայի կառավարությունը հրաժարական տվեցԵս կրքոտ հռետոր եմ. Փաշինյանը՝ իր հիստերիկ ելույթների մասին (տեսանյութ)Փամբակ գետի վրայից հեռացվեց մшհшբեր անունը ստացած խողովակըՓաշինյանը Ռուսաստան է գնալուՎերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժածների պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին«Երկու նախագահների կողմից ստորագրված հուշագրի խախտումը ավելի բարձր գին կունենա. ԲաղայիԵթե Վահագն Հովակիմյանը Փաշինյանի մարդն է, ապա Նունե Հովհաննիսյանը, ես կարծում էի, պետության մարդն էր․ Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանաԻրանի հարստացված ուրանի պաշարները կոչնչացվեն տեղում. գործընթացը կվերահսկի ՄԱԳԱՏԷ-նՓաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են այն կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին․ ԱբրահամյանԱՄՆ-ն և Իրանը կսկսեն միջուկային հարցի շուրջ բանակցությունները. Իրանի ԱԳՆ խոսնակՓաշինյանը սկսել է Ալիեւի տնային առաջադրանքը կատարել․ հանրաքվեի մասին օրենքը կփոխենԱննա Հակոբյանի դեմ 14 հայց են ներկայացրել․ «Հրապարակ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքներըՊատճառն ազգանունն է. «Հրապարակ»Գազի ներկրման հարցում այլընտրանքը կարող է լինել Ադրբեջանը. «Հրապարակ»
Բացահայտվել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը (տեսանյութ)
Բաքվում այրվում է նավթավերամշակման գործարան«Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԵլակն արտահանում են թուրքականի անվան տակ. «Հրապարակ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»Ռուսական բանակը գիշերը հարվածներ է հասցրել ԿիևինԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ անհրաժեշտ պայմանները ի հայտ գան. Հաքան ՖիդանԻ՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ»Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել. «Հրապարակ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»
Մամուլ

«Քաղաքացու հետ պետք է անկեղծ խոսել պատվաստումների, դրա ազդեցության և հակացուցումների մասին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Համաճարակն իր դիրքերը չի զիջում աշխարհում: Եկել-հասել ենք պատվաստումային փուլին: Ակնհայտ է դառնում, որ ինչպես շատ հարցերում, այս դեպքում ևս մեր երկրում ունենք պատշաճ իրազեկման և պատվաստումային գործընթացը կազմակերպելու խնդիր: Պոլիկլինիկաներում ու շրջիկ կետերում հերթեր են, վերջին օրերին՝ հատկապես Modernaով պատվաստվելու համար, նշվում է չինական պատվաստանյութի դեֆիցիտի մասին, ահազանգում են, որ բժշկական համայնքի որոշ ներկայացուցիչներ իրենք են քաղաքացիներին խորհուրդ տալիս չպատվաստվել:

Թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի հետկովիդային վերականգնման ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանը նշում է՝ այս ամենում կազմակերպվածության հետ կապված խնդիր է տեսնում:

«Պատվաստելու հարցը դրվեց առաջնային օղակի վրա, բայց մոռանում ենք այդ օղակի ծանրաբեռնվածության մասին, իսկ սա հավել յալ աշխատանք է, հատկապես, երբ մարդը կարող է պատվաստվել ոչ թե իր պոլիկլինիկայում, այլ որտեղ ցանկանա: Օրինակ՝ ինքս հակված կլինեի, որ ստեղծվեին պատվաստման կենտրոններ, սա, իհարկե, հավել յալ ծախս էր ենթադրում: Այն, ինչը կապված է հավել յալ ծախսի հետ, փորձում են չանել: Ռուսաստանում, օրինակ՝ կային ամբուլատոր կովիդ ծառայություններ, այնտեղ առաջնային օղակներին չէին ծանրաբեռնում: Իսկ մենք ծանրաբեռնեցինք՝ առանց իրենց գիտելիք տալու, թողեցինք իրենց վրա այն ծանր դեպքերը, որոնք հոսպիտալիզացիայի էին ենթակա, բայց հիվանդանոցներում տեղ չկար, հետո նույնը արեցին նաև պատվաստման դեպքում: Չեմ կարողանում հարմարվել փողոցում՝ շրջիկ կենտրոններում պատվաստվելու մտքի հետ: Մեկ խոսքով ասած՝ համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ մեր առողջապահության համակարգը կոլապսի մեջ է: Կարծում եմ՝ եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի, գոնե մի մասը կարելի է կոլապսից դուրս բերել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանուկյանը:

Հարց է առաջ քաշում՝ ինչո՞ւ ստացվեց այնպես, որ շատերը որոշեցին պատվաստվել չինական պատվաստանյութով: «Որովհետև ասացին, որ չինականի ազդեցությունն ավելի քիչ է, այն ավելի անվնաս է, մարդիկ որոշեցին դրանով պատվաստվել: Սա էլ ինֆորմացիայի պակասի մասին է վկայում: Տեսե՞լ եք, որ որևէ մեկը՝ բժիշկ կամ համաճարակաբան, հեռուստատեսությամբ պարզաբանի, թե որ պատվաստանյութն իրենից ինչ է ներկայացնում, ինչ կազմ ունի, ինչ ազդեցություն, տեսե՞լ եք, որ որևէ մեկը խոսի հակացուցումների մասին: Իսկ դա շատ կարևոր է, մարդը պետք է իմանա հակացուցումների մասին, որ ամեն փոքր բանից չվախենա: Այս հարցերը պետք է գրագետ մատուցվեն մասնագետի կողմից, ոչ թե խոսի նախարարը: Նախարարը մասնագիտական կրթություն չունի, պետք է խոսի համաճարակաբանը, ինֆեկցիոնիստը: Կամ հիմա հերթեր են գոյացել Moderna-ով պատվաստվելու համար, որովհետև դա ստեղծել է Նուբար Աֆեյանը»,-նշում է մեր զրուցակիցը:

Հիմա նաև խոսվում է այն մասին, որ եթե չպատվաստված քաղաքացին վարակվի կորոնավիրուսով, ապա նրա բուժումը կլինի վճարովի: Ամեն դեպքում շրջանառվում են տեղեկություններ, որ առողջապահության նախարարությունը նաև այս տարբերակով է ցանկանում էլ ավելի մասշտաբային դարձնել պատվաստման գործընթացը՝ մարդկանց գրպանին հարվածելով:

«Սրա փոխարեն պետք է մարդկանց հետ թափանցիկ և անկեղծ զրուցել: Պատվաստումն այսօր միակ պաշտպանիչ միջոցն է: Պատվաստելուց առաջ պետք է մարդկանց իրազեկենք դրական և բացասական ազդեցությունների, հակացուցումների մասին: Բավականին մեծ ալիք բարձրացավ, երբ կորոնավիրուսով 1-2 օր վարակված մարդիկ գնում էին պատվաստվելու, մեկ օր հետո, երբ թվում էր, որ ի հայտ են գալիս պատվաստման կողմնակի ազդեցություններ, պարզվում էր, որ մարդը կովիդ ունի: Նա էլ ասում է՝ գիտեք, պատվաստանյութից վարակվեցի: Ես պարզաբանում էի՝ պատվաստանյութը կենդանի վիրուս չէ, դուք չեք կարող դրանից վարակվել: Դեռ ամենասկզբում ասացի, որ կարծում եմ, թե ավելի գրագետ կլինի, եթե մարդը պատվաստումից առաջ թեստավորվի: Պատվաստման առաջին հակացուցումը սուր ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն հիվանդություններն են: Առաջինի մեջ մտնում է նաև կորոնավիրուսը: Այսինքն, եթե արդեն վարակված ես, քեզ հակացուցված է պատվաստվելը: Բնական է, որ պատվաստվելուց հետո կորոնավիրուսն ավելի ծանր կտանես, քան եթե պատվաստված չլինեիր: Այսինքն, պատվաստումով այդ պահին վնասեցինք իրեն: Պատվաստումից առաջ թեստավորումը չարվեց:

Երկրորդ՝ իմ մի քանի հրապարակումից հետո նոր միայն ասվեց այն մասին, որ պատվաստումը չի կանխարգելում վարակելիությունը, այն միայն կանխարգելում է ծանր ընթացքը և մահացությունը: Կային պաշտոնական հրապարակումներ, հետազոտություններ: Տեսեք՝ առաջին դոզաչափն ընդունելուց 21 օր հետո երկրորդն ենք ընդունում, դրանից էլ 14-21 օր հետո նոր սկսվում են արտադրվել մեր հակամարմինները: Այսինքն՝ այդ ընթացքում մարդիկ շատ խոցելի են վարակվելու տեսանկյունից՝ կարող են վարակվել և վարակը տարածել: Առաջարկեցի, որ կարելի է ուժեղացնել հակահամաճարակային կանոնները հենց այս խմբի՝ պատվաստվածների համար, որպեսզի իրենք չվարակվեն: Այս ուղղությամբ էլ ոչինչ չարվեց: Երրորդ՝ ասվում էր, որ պատվաստանյութը վեց ամիս պաշտպանում է վարակվելուց: Հիմա այս պահին ունեմ հիվանդներ, որոնք պատվաստվել են երեք ամիս առաջ, այսինքն՝ նրանց հակամարմինները ձևավորված են, բայց նրանք վարակվել են և միջին ծանրությամբ են տանում հիվանդությունը: Այսինքն՝ մարդիկ սկսում են կասկածել, որ պատվաստանյութն իրենց չի պաշտպանում»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են ենթադրում: «Այսօր շատերը կնախընտրեն ամսական երկու անգամ թեստավորվել, բայց չպատվաստվել: Քաղաքացուն պետք է համոզիչ, թափանցիկ ինֆորմացիա տաս: Չպետք է միայն հորդորես պատվաստվել, այլ պետք է բացատրես, թե նա ինչու պետք է դա անի: Չկա զրույց քաղաքացու հետ: Գոնե մեկ պաշտոնական հաղորդում կամ հրապարակում տեսե՞լ եք, որտեղ մասնագետը կխոսի հակացուցումների մասին: Մարդիկ այստեղից-այնտեղից կարդում են դրանք և ամեն մեկն իր ձևով մեկնաբանում է»,-եզրափակում է Լամարա Մանուկյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: