Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը մատների արանքով են վերաբերվել Փաշինյանի հանձնարարականին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեռևս այս տարվա ապրիլի 12-ին համապարփակ առողջապահական համակարգ ձևավորելու մասին հրաման է ստորագրել։ Նախարարի ստորագրած հիամանի մեջ ասվում է, որ ՀՀ քաղաքացիների համար առողջապահական ապահովագրությունը պարտադիր դարձնելու մասին կառավարության նախագիծը մինչև այս տարվա օգոստոսի 10-ը պետք է պատրաստ լիներ, իսկ արդեն սեպտեմբերի 1-ին օրենսդրական փաթեթն ամբողջությամբ պետք է կազմված լիներ։

Ըստ մինչ այժմ եղած հրապարակումների՝ վերոնշյալ հայեցակարգին միս ու արյուն տալու նպատակով ընդամենը մեկ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել հուլիսի 27-ին, ինչի ժամանակ հիպոթետիկ հարցեր են քննարկվել, ու կարևորվել է համընդհանուր ապահովագրության անհրաժեշտությունը։ Հրապարակումից տեղեկանում ենք նաև, որ առողջապահական պարտադիր ապահովագորումը ոչ թե 2023-ից, այլ 2024-ից է ուժի մեջ մտնելու։ Նախարարությունը փաստացի հասկացել է, որ նախապես հայտարարած ժամկետների մեջ չի տեղավորվելու, ու փոխել է ժամանակացույցը։ Ի տարբերություն օրենքը կիրառելու ժամկետի մեկ տարով երկարաձգելու մասին հրապարանային հայտարարության՝ նախարար Ավանեսյանի ղեկավարած կառույցը մյուս ժամկետների չպահպանման մասին ոչ միայն չի հայտարարել, այլ, ըստ երևույթին, մոռացել է, որ օգոստոսի 10-ին ու սեպտեմբերի 1-ին հասարակության դատին հանձնելու օրենսդրական փաստաթուղթ ուներ։ Նախարարի հրամանը փաստացի չի կատարվել։ Տիկին Ավանեսյանն էլ, երևի տարված լինելով օտարերկյա «վոյաժներով», մոռացել է, թե ինչ հանձնարարական է տվել իր ենթականերին։

Սա ոչ այլ ինչ է, քան աշխատանքային պարտականությունները չկատարելու կոպտագույն խախտում ու վերադասի ասածը լուրջ չընդունելու դրսևորում։ Առողջապահական ապահովագրության խիստ անհրաժեշտության մասին դեռ 2 տարի առաջ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսում։ 2019-ի հունվարի 18-ին՝ վարչապետի մոտ տեղի ունեցած համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին համատեղ աշխատել համաընդհանուր ապահովագրություն ենթադրող փաստաթղթի լրամշակման ուղղությամբ և սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ միջոցառումներով և հստակ ժամանակացույցով հայեցակարգային փաստաթուղթ: Կոնկրետ ժամանակացույց ներկայացնելու հանձնարարությունից ավելի քան մեկ տարի անց, փաստորեն, ներկայացվել է, առաջարկն ու վարչապետի կատարողականը, սակայն, օդում են մնացել։ Փաշինյանի հանձնարարությանը, ստացվում է, նախկին ու գործող նախարարներ Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը մատների արանքով են վերաբերվել ու անտեսել են այն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։