Ստացվում է, որ ՀՀ իշխանությունների «խաղաղասիրական» նախագիծն իրականացվում է հայերի ոչնչացման գնով․ Արման Աբովյան
Ես զարմանում եմ, թե ինչպես այս ամենը տեսնելով Հայաստանի իշխանությունները դատարկ աչքերով և դեմքի լուրջ արտահայտությամբ շարունակում են առաջ մղել ապազգային, հակապետական, հակահայկան թեզերը, ըստ որի պետք է ամեն գնով բարիշել թուրքերի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
«Երբ կարդում եմ նորությունները, թե ինչպես են թուրք֊ադրբեջանական օկուպացիոն ուժերը խոշտանգում, սպառնում և ի վերջո սպանում են հայերին, ես չեմ զարմանում, քանզի թուրքը մնում է յուրաքանչյուր դեպքում արնախում և բարբարոս թուրք և թուրքերն ապացուցում են այս պարզ և հազար անգամ ապացուցված ճշմարտությունը։
Հատկապես, որ գրեթե ամեն օր ադրբեջանական քաղաքական էլիտան պնդում է, որ պետք է հայերին ոչնչացնի կամ ինչպես արտահայտվեց Իլհամ Ալիևը՝ «հայերը գլուխը ջարդի»։
Ես զարմանում եմ, թե ինչպես այս ամենը տեսնելով Հայաստանի իշխանությունները դատարկ աչքերով և դեմքի լուրջ արտահայտությամբ շարունակում են առաջ մղել ապազգային, հակապետական, հակահայկան թեզերը, ըստ որի պետք է «ամեն գնով բարիշել թուրքերի հետ»։
Հիմա փաստորեն ստացվում է, որ ՀՀ իշխանությունների «խաղաղասիրական» աննորմալ նախագիծը իրականացվում է հայերի ոչնչացման գնով։
Մի ձայն հանեք տնաշեններ։
Հ.Գ.Այսօր ադրբեջանցի դիպուկահարը գնդակահարել է արցախցի մի գյուղացու իսկ Երասխի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցից վիրավորվել է հայ դիրքապահ։
Հասկանու՞մ եք ինչ է կատարվում»,- նշել է նա։