Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

«3+3»-ը մեզ համար նոր մարտահրավեր է, կարող է դառնալ նոր իրականություն՝ մինչև վերջ չհասկացված, չհաշվարկված. Արմեն Գևորգյան

ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պահտամավոր Արմեն Գևորգյանը «Այլընտրանքային նախագծերի խումբ» նախաձեռնության շրջանակներում հերթական հոդվածում անդրադարձել է աշխարհաքաղաքական զարգացումներին։

Հոդվածում ասվում է. «Վերջերս ակտիվորեն քննարկվում է Հարավային Կովկասում աշխարհքաղաքական երկխոսության կամ համագործակցության նոր բանաձևը`«3+3»: Այդ բանաձևն իրականում նորություն չէ, այն միշտ եղել է տարածաշրջանի հիմնական խաղացողների ոչ պաշտոնական օրակարգում: Դրան ուղղակի չէր տրվում մեծ նշանակություն, քանի դեռ Ռուսաստանին հաջողվում էր զսպել բոլոր գործընթացները «3+1» բանաձևի շրջանակներում, այսինքն՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը մի կողմից, և Ռուսաստանը՝ մյուս:

Այս դասավորությունը ԽՍՀՄ փլուզումից հետո օբյեկտիվ էր, հատկապես՝ ելնելով Ռուսաստանի ցանկությունից՝ շարունակել նախկին միության երկրներին պահել իր աշխարհքաղաքական ազդեցության ուղեծրում: Այս բանաձևի երկարակեցության առաջին ճեղքերն ի հայտ եկան 2000-ականների սկզբին, երբ սկսվեց ադրբեջանական նավթային և գազային նոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, ինչպես նաև տարածաշրջանում նոր հաղորդակցությունների կառուցումը: Հետո՝ Վրաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումը: Այս բանաձևը խոր ճեղքվեց 2008-ի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո: Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմը սկիզբ դրեց տարածաշրջանում նոր, մեծ աշխարհքաղաքական վերափոխման գործընթացին և «3+1» բանաձևի իրական կորստին:

Արդյունքում՝ Ռուսաստանի կողմից հետխորհրդային տարածքի համար ստեղծված ինտեգրացիոն նախագծերը կիսատ են մնում, առաջին հերթին՝ շատ երկրների չմասնակցության տեսանկյունից: Այդ ինտեգրացիոն կազմակերպություններում չկա գաղափարական և անկեղծ համերաշխություն, չկա ընկալում՝ դրանց գոյության ընդհանուր օգուտի մասին, փոխարենը՝ կա գիտակցում, որ դրանք անհրաժեշտ են Ռուսաստանին: Դրանց ներսում աճում է «բլոկային բաղադրիչը», այդ թվում՝ կրոնական հիմքի վրա: Արդյունքում, կրկին, էական խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմը շարունակում է մնալ երկկողմ փոխգործակցությունը, մեր դեպքում՝ ռուս-հայկական:

«3+1» բանաձևի թուլացումը պետք է հանգեցներ այլ խաղացողների ձգտումների ուժեղացմանը՝ առաջացած հնարավորությունները լրացնելու նրանց շահերով: Շատերը միշտ առաջին հերթին հիշում են ԱՄՆ-ին և ԵՄ-ին, բայց իրականում ամենաակտիվ առաջխաղացումը կատարեց Թուրքիան: Մինչ Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն առաջ էին քաշում ընդհանուր անվտանգության, մարդու իրավունքների և տարածաշրջանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման խնդիրները, թուրքական ռազմաքաղաքական էլիտան (նկատի ունեցեք, ոչ թե ղեկավարությունը, այլ՝ էլիտան) ինտենսիվորեն կիրառում էր տնտեսական և մշակութային-կրոնական ընդլայնման գաղափարախոսությունը: Էրդողանը և նրա թիմը կարողացան ժամանակին պատրաստվել պոտենցիալ փոփոխությունների՝ տարածաշրջանում ավելի շահավետ, նոր, երկարաժամկետ աշխարհքաղաքական դասավորություն ստանալու համար: Ավելին, թուրքական էլիտայի ամբիցիաները չեն սահմանափակվում միայն թյուրքական աշխարհով և Հարավային Կովկասով, դրանք դուրս են գալիս նախկին Օսմանյան կայսրության սահմաններից:

Իրանը, գտնվելով ամերիկա-իսրայելական և սաուդական ուշադրության և ճնշման ներքո, ակտիվորեն ներգրավված չէր Հարավային Կովկասի տարածաշրջանային գործընթացներում, չնայած այստեղ բոլոր խաղացողները հիանալի հասկանում և գիտակցում էին իրանական կողմի կարմիր գծերը և փորձում էին դրանք չանցնել: Իրանը, գիտակցելով նաև այստեղ Ռուսաստանի պատմական առանցքային դերը, մտահոգություն չուներ, քանի դեռ նման դերը կասկածի տակ չէր դրվել ուրիշների կողմից:

Հիմա՝ «3+3»-ի մասին: 2020 թվականի մարտին հրապարակվեց Carnegie Endowment հետազոտողների զեկույցը հետխորհրդային որոշ պետությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ: Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը հեղինակները կոչում են միջանկյալ պետություններ, քանի որ դրանք գտնվում են Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Ուսումնասիրության մեջ առանձին գլուխ է նվիրված Հարավային Կովկասում անվտանգության նոր ճարտարապետության խնդիրներին: Ընդհանուր առմամբ՝ հեղինակներն առաջարկում են. առաջին հերթին, որ բոլոր միջանկյալ պետությունները դաշինքներից դուրս լինեն և ունենան ընդգծված չեզոք կարգավիճակ, երկրորդ՝ հարցերի քննարկման և լուծման համար ստեղծել «3+3» նոր ձևաչափ, որը կներառի Հարավային Կովկասի երեք երկրները, ինչպես նաև՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն: Նկատեք, որ այս բանաձևում չկան Թուրքիան և Իրանը: Տարածաշրջանի երկրների չեզոքության կարգավիճակը և աշխարհաքաղաքական երկխոսության նոր ձևաչափը, ըստ էության, ուղղված են առաջին հերթին Ռուսաստանի չեզոքացմանը:

Համեմատենք երկու բանաձևերը՝ նույն պարամետրերով՝ “3+3”: Ռուսական բանաձև. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, գումարած՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան: Արեւմտյան բանաձեւ. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան գումարած՝ Ռուսաստան, ԱՄՆ եւ ԵՄ:

Առանձին թեմա է`«3+1»-ից դեպի «3+3» աշխարհքաղաքական դասավորության հիմնական բանաձևի փոփոխության դինամիկան և պատճառները: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ մենք չենք կարող խուսափել նաև «3+3+2» բանաձևի քննարկումից:

Մի բան ակնհայտ է, որ այս բոլոր բանաձևերն այս կամ այն չափով ոտնահարելու են մեր պետական ինքնիշխանությունը, նեղացնելու են մեր ազգային կարողությունների և շահերի շրջանակը, և մենք հայտնվելու ենք այլ խաղացողների ձգտումների և ցանկությունների տիրույթում, երբեմն՝ շատ հակասական և անկայուն: Ցանկացած պետական ինքնիշխանության որակը և ծավալը որոշող հիմնական գործոնը պետության տիտղոսակիր ազգի պատրաստակամությունն ու կարողությունն է՝ այն պաշտպանել արտաքին ապառնալիքներից, և, առաջին հերթին, պետական սահմաններն ինքնուրույն պաշտպանելու կենսունակությունը: Սա նաև էլիտաների պատասխանատվությունն է՝ պետության ներկայի և ապագայի համար, եթե ցանկանում են այն տեսնել լիարժեք անկախ:

«3+3»-ը մեզ համար նոր մարտահրավեր է, կարող է դառնալ նոր իրականություն՝ մինչև վերջ չհասկացված, չհաշվարկված։ Մենք, որպես պետություն, չենք կարող սպասել իրադարձություններին, գնալ դրանց հետևից։ Հիմա մեզ համար չափազանց կարևոր է իրավիճակի ճիշտ գնահատումը. որո՞նք են մեր ռեսուրսները, որոնք թույլ կտան՝ դառնալ գործոն։ Ըստ իս, դրանք երեքն են.

ներքին խորքային ռեֆորմացիան. դառնալ ավելի ժամանակակից պետություն։

Հայկական աշխարհը. գեներացնել աշխարհասփյուռ հայության միավորման նոր ալիք։

Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում գտնել նոր բովանդակային լուծումներ։

Նմանատիպ Նյութեր
davit-tonoyan5-1-634x445
11:56 11-10-2021
Դավիթ Տոնոյանը տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում. փաստաբանական խումբ
պշռ
18:41 09-10-2021
Գործատուն իրավունք կունենա աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ հակահամաճարակային կանոններով թղթեր չներկայացնելու համար
abovyan
18:18 09-10-2021
Հասկանու՞մ եք ինչ է կատարվում. Արման Աբովյան
ալեն սիմոնյան
16:30 09-10-2021
Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը ՍԴ-ն ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող
տիգրան աբրահամյան
15:27 09-10-2021
Սրանց թվում է, թե պատերազմն ավարտվել է, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջներն էլ ամբողջությամբ բավարարվել․ Տիգրան Աբրահամյան
արթուր վանեցան
12:24 09-10-2021
Փաշինյանն՝ իմ, Ալիևն իր ԱԱԾ պետի միջոցով իրար փակ ծրարներ են փոխանցել. Վանեցյան (տեսանյութ)
Gevorg-Parsyan
11:32 09-10-2021
«Հրապարակ». Կապանում սևերի և սպիտակների պայքար է լինելու
էդուարդ մարտիրոսյան
11:05 09-10-2021
«Հրապարակ»․ Հերթական քաղաքական մանևրը
արթուր դանիելյա
16:54 08-10-2021
Այո, մենք հերթական աղետի շեմին ենք. Արթուր Դանիելյան
գեղամ նազարյան
16:13 08-10-2021
Կարևորն այն է, որ Քոչարյանը Շուշին Ադրբեջանին չի հանձնել և չի խոստացել հանձնել և չի փորձել Սյունիքը երկու կես անել և Ադրբեջանին միջանցք տրամադրել. Գեղամ