Ռուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Եթե այսքան տարիների ընթացքում Պետրոսը չի հասկացել, ասեմ... հեռակա բանավեճ՝ Պետրոս Ղազարյանի և Նաիրի Հոխիկյանի միջև

Հանրային հեռուստաընկերության հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հեգնել է լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանին։ 

Ղազարյանը, մասնավորապես, գրել է.

«Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար, բայց ներքին կարգով չեն թույլատրվում նաև քաղաքացիական օդանավերի թռիչքները։ Սա Իրանի անթաքույց ուղերձն է Ադրբեջանին և Թուրքիային»։

Սա փորձագետ Նաիրի Հոխիկյանի գրածն է։ Չնայած չգիտեմ ինչի փորձագետ ա Հոխիկյանը, բայց ուրախացա, որ նա գիտի ինչ է Իրանը անում ներքին կարգով։ Ուրիշ երկրներ հսկայական ծառայություններ են պահում նման բաներ իմանալու համար։ Իսկ մենք Հոխիկյանին նույնիսկ չենք պահում։

Էսօր կարդացի, որ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը երբեք չի փակել Ադրբեջանի համար իր օդային սահմանը։

Ես չեմ հասկանում Իրանի ԱԳՆ ում Հոխիկյան չեն կարդում՞։

PS. Ադրբեջանցի օդաչուներն անորոշ վիճակում են, չգիտեն Հոխիկյանին լսեն, թե Սաիդին», գրել է Ղազարյանը, ում գրառումն անպատասխան չի թողել հենց Նաիրի Հոխիկյանը։

Փորձագետն իր հերթին գրել է.

«Գործընկերային բարոյականության ու գիտելիքի կիրառման մասին․

«Կենտրոն» հեռուստաընկերությունում Գագիկ Ծառուկյանի շնորհիվ կարիերա արած Պետրոս Ղազարյանը, որ 2018-ից հետո սկսեց աջուձախ անվանարկել Ծառուկյանին ու պաշտել Նիկոլ Փաշինյանին, որի շնորհիվ գնաց Հ1, այսօր պատիվ է արել իմ մասին գրել՝ իր կարծիքով հեգնելով ու որոշ հիստերիկների էժանագին առիթ տալով, որ հիմար մեկնաբանություններ գրեն։

Ինքս մարդկային հարաբերությունները բարձր եմ գնահատում, մանավանդ գործընկերային անցյալը, հետևաբար երբեք Պետրոսի ոչ ադեկվատ կամ իշխանությանը քծնող, պարզունակ հրապարակումներին չեմ արձագանքել այնպես, ինչպես արժանի է՝ հաշվի առնելով միասին աշխատած 9 և ավելի տարիները։

Պատկերացնում եք, չէ՞, թե այդքան տարվա ընթացքում ինչքան բան եմ տեսել ու հասկացել Պետրոսի մասին, ինչքան լավ եմ ճանաչում նրա մարդկային, բարոյական ու մասնագիտական կերպարը, բայց երբեք որևէ կերպ նույնիսկ չեմ ակնարկել, թե ինչ կարծիք ունեմ նրա մասին։ Ի վերջո, բարոյական չեմ համարել գործընկերոջը քննարկել հրապարակային կերպով։

Մարդը քեզ հետ աշխատում է տարիներ շարունակ, ամբողջ ընթացքում հայտարարում, թե դու լավ մասնագետ ես, քեզ բազմիցս դիմում է տարածաշրջանի վերաբերյալ հարցերով, հետո երբ կարծիքները չեն համընկնում, դառնում ես ոչ մասնագետ։ Դա բարոյակա՞ն է։

Հիմա Պետրոս Ղազարյանը հեգնում է, թե Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի և իմ խոսքերը հակասում են իրար՝ կասկած հայտնելով իմ մասնագիտական կարողությունների առումով։

Շատ պարզունակ բացատրեմ։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չէր կարող հրապարակային և պաշտոնապես ասել, որ իրենք ներքին կարգով խնդիր են ստեղծել Ադրբեջանի քաղաքացիական օդանավերի համար։ Եթե այսքան տարիների ընթացքում Պետրոսը չի հասկացել, ասեմ, որ քաղաքացիական ավիացիան հաճախ օգտագործվում է ռազմական նշանակության բեռան տեղափոխման համար։ Այդպիսի բացահայտված դեպքեր կան, օրինակ, 2017-ին, երբ բուլղարուհի լրագրող, ինձ մտերիմ Դիլյանա Գայտանջիևան պարզեց, թե ինչպես են ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերությունը քաղաքացիական օդանավերով Եվրոպայից զենք տանում Թուրքիա։ Այդ մասին, ի դեպ, Հ1-ում զրուցել ենք։ Հետևաբար լրիվ նորմալ է, որ Իրանը կարող էր արգելել ադրբեջանական քաղավիացիայի շարժը իր տարածքով, բայց ոչ պաշտոնապես, քանի որ դա արգելված է մի շարք միջազգային կոնվենցիաներով։

Պետրոս, ինձ հեգնելու Ձեր տողերից հրճվանք ապրող մի քանի հետևորդներին ու քաղաքագետներին բացատրեք, ինքներդ էլ իմացեք, որ լրագրող-մեկնաբանի համար անչափ կարևոր են կապերը, որոնց շնորհիվ էլ հնարավոր է լինում իմանալ ներքին խոհանոցի բազմաթիվ տեղեկություններ։ Չմանրամասնեմ, թե շաբաթվա մեջ քանի պաշտոնյայի, դիվանագետի և այլ անձանց հետ եմ հանդիպում, քննարկում տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական հարցեր։ Դա հասկանալու ու գիտակցելու կարողություն է պետք, չեմ պարտադրում։ Եթե Ձեզ այդպիսի տեղեկություններ հասանելի չեն դառնում, ապա դա լավ բանի մասին չի խոսում։

Ես հարգում եմ իմ մասնագիտությունը, նաև գործընկերների նկատմամբ էթիկական բարոյականությունը, իսկ ամենից շատ հարգում եմ իմ հայրենիքի նկատմամբ պարտքը, որը երբեք չի փոխվում աշխատատեղերի ու ստացած փողի քանակի փոփոխության հետ։ Ես շարունակելու եմ աշխատել նույն սկզբունքներով՝ անկախ իմ դեմ իջեցված պատվերի քանակից ու որակից»։