NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Զավեշտ է․ երբ աուդիտ անցկացվի ու հաշվետվություն ներկայացվի՝ ի՞նչ են գրելու, որ Աննա Դանիբեկյանը թույլ չտվե՞ց Գևորգյանին ԱԺ-ի պարտքը վերադարձնել (տեսանյութ)

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, այժմ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը:

Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի նկատմամբ պարտք է գոյացել, քանի որ դատարանը արգելել էր իր պաշտպանյալը դուրս գա երկրից։

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ պատվիրակության կազմում պետք է մեկներ Ստրասբուրգ, սակայն դատարանը մերժել էր դատապաշտպանի միջնորդությունը։

Այս ընթացքում Արմեն Գևորգյանի հաշվին է փոխանցվել 404 հազար 729 դրամ օրապահիկ։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը Արմեն Գևորգյանին թույլ չի տվել մեկնել տվյալ գործուղման, փոխանցված գումարը չի օգտագործվել ու ԱԺ-ի նկատմամբ առաջացել է պարտք, որը ենթակա է վերադարձման, սակայն այդ հաշվեհամարը գտնվում է արգելանքի տակ»,- ասաց փաստաբանը։

Նա նոր միջնորդություն ներկայացրեց, որպեսզի իր պաշտպանյալը ստանա դատարանի թույլտվությունը՝ օրապահիկի գումարը ետ վերադարձնելու համար։

Լուսինե Սահակյանը դատարանին խնդրեց թույլ տալ Արմեն Գևորգյանին ունենալ առնվազն բանկային մեկ հաշիվ, որի միջոցով նա հնարավորություն կունենա օգտագործելու, որպես ԵԽԽՎ անդամի, անհրաժեշտ գումարները։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ միջնորդությունը պետք է հետաձգվի, քանի դեռ գնահատված չէ կալանքի տակ դրված գույքի արժեքը։

Ինչին պաշտպան Լուսինե Սահակյաննն արձագանքեց․ «Ինձ համար դժվար է հասկանալ դատարանի այս որոշումը․ ի՞նչ կապ ունի առաջին միջնորդությունը երկրորդ միջնորդության հետ»,-իր հարցն ուղղեց դատարանին Լուսինե Սահակյանը։

Աննա Դանիբեկյանը, նկատի ունենալով Լուսինե Սահակյանի բարձր ձայնը, նշեց, որ ինքը լավ է լսում։

«Հա՞, շատ լավ է, որ լսում եք, իսկ վստա՞հ եք, որ դահլիճում լսում են»,-կեսհեգնական տոնով ասաց Սահակյանը։

Արմեն Գևորգյանն էլ նկատեց, որ այդ գումարը պետական միջոցներից է ու երբ պետական հիմնարկն աուդիտ անցնի՝ հաշվետվություններ է տալու։

«Ի՞նչ են գրելու, որ Աննա Դանիբեկյանը թույլ չտվե՞ց, որ Արմեն Գևորգյանին տրամադրված միջոցները հետ վերադարձվեն, անհասկանալի իրավիճակ է, լուրջ եմ ասում։ Արդեն այս ամենը զավեշտի է վերածվում, ես այստեղ տեսնում եմ լիազորությունների չարաշահում», - ասաց Գևորգյանը։

Լուսինե Սահակյանը, որպես դատավորի գործողությունների դեմ բողոքի նշան, լքեց նիստերի դահլիճը: