Խոշոր ավտովթար` Լոռու մարզում. Վանաձորում 25-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է ծառին. կան վիրավորներ
Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգ փողոցի սկզբնամասում, Լոռու մարզի բնակիչ, 25-ամյա Ֆրունզիկ Պետրուլևիչը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Ֆ. Պետրուլևիչն ու նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 21-ամյա Վահե Մխոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վար են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: