Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Պարտության դեպքում մեղավոր են բոլորը, բացի առաջին դեմքից․ ընկեր Ստալինը ոչինչ չգիտեր․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․

«Ինչպես հայտնի է, այն բոցավառ բոլշեւիկները, որոնք 1930-ական թվականներին հայտնվում էին «Գուլագում», վստահ էին, որ «ընկեր Ստալինը ոչինչ չգիտի», որ իրենց մասին գրված մատնագրերն ուղարկվել են «էնկավեդե», այդ հիմնարկի անբարեխիղճ եւ սադիստ աշխատակիցները գործեր են սարքել եւ մարդկանց կտտանքների ենթարկել, բայց եթե հանկարծ «ընկեր Ստալինն» այդ ամենի մասին իմանա, նա մեղավորներին կպատժի, եւ արդարությունը կվերականգնվի: Ավտորիտար եւ տոտալիտար իշխանությունն այդպես է կառուցված: Վերեւում նստած է «տիրակալը», «թագավորը», որի գործողություններն անքննելի են: Նա վեր է բոլոր համակարգերից եւ ինստիտուտներից, այդ թվում նաեւ՝ կուսակցություններից, խորհրդարանից, դատարաններից եւ իրավապահներից:

Եթե «հասարակ մարդը» կարողանում է լսելի դառնալ «թագավորին», ապա նրա բողոքը տեղ կհասնի, եւ գուցե «թագավորը» որոշի պատժել իր անարդար կամ անփույթ ստորադասներին՝ կատարելով «ժողովրդի կամքը»: Վլադիմիր Պուտինի՝ մի քանի ժամ տեւող եթերները հիմնականում դրա մասին են. խոսափողը տրվում է «շարքային քաղաքացիներին», նրանք իրենց բողոքն են հայտնում տեղական իշխանիկներից, իսկ «թագավորը», երկու րոպեում հասկանալով, թե ինչի մասին է խոսքը, հանձնարարում է այդ «շարքային քաղաքացու» հարցը լուծել: Պուտինն ուղերձ է հղում Դաշնային խորհրդին եւ հանձնարարում է ընդունել այս եւ այն օրենքները: Երկու պալատների պատգամավորներն իրականում օրենսդիրներ չեն, նրանք Պուտինի «բոյարներն» են, պալատականներ, որոնք նշանակված են կատարելու թագավորի կամքը: Նույնն այսօր Հայաստանի խորհրդարանում է: Իմ գործընկերներից շատերը թիրախ են ընտրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հակաժողովրդավարական օրենքներ հեղինակելու համար: Բայց նա ընդամենը գլխավոր պալատականներից մեկն է, որը կատարում է «թագավորի» կամքը՝ «ՔՊ» կոչվող պալատականների խմբի հետ միասին:

Ճիշտ նույն տրամաբանությամբ վարչապետը կառավարության նիստում հրամայում է ինչ-որ մեկին կալանավորել, կամ իրավապահների հետ հանդիպման ժամանակ հանձնարարում է այս կամ այն գործը քննել: Նման համակարգի պարագայում պատերազմում հաղթանակն ամբողջությամբ առաջին դեմքի շնորհքն է, ինչպես որ դա Ալիեւի դեպքում է. դուք լսե՞լ եք որեւէ ադրբեջանցի գեներալի անուն, որը վերջին պատերազմի ժամանակ լավ է ղեկավարել զորքերը եւ ճիշտ գործողություններ է մշակել: Փոխարենը պարտության դեպքում մեղավոր են բոլորը, բացի առաջին դեմքից: Փաշինյանի կողմնակիցները հայտարարում են, որ մեղավոր են գեներալները, որոնք գերագույն գլխավոր հրամանատարին սխալ էին զեկուցում:

Վստահ եմ, որ նմանատիպ եզրակացության կգա իշխանության կազմած, այսպես կոչված, «քննիչ հանձնաժողովը»: Իհարկե, կարող է հնչել տրամաբանական հակափաստարկ՝ եղիր այնքան կոմպետենտ եւ հմուտ, որ քեզ սխալ չզեկուցեն: Բայց այդ հակափաստարկը ավտորիտար համակարգում ուժ չունի. թագավորը չպիտի կոմպետենտ լինի, նա պարզապես պետք է իշխի»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։