Ռուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Վազող տողեր

Քովիդի դեմ պայքարը միայն պատվաստումը չէ... Ո՞ւմ շունն է, ի վերջո, սա. Լիլիթ Բլեյան

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայարցրել է Լիլիթ Բլեյանի հոդվածը.

«Ես բժիշկ չեմ։ Բժշկագիտության, առողջապահության ու քովիդի մասին բոլոր տեղեկություններս ստանում եմ օտարալեզու մամուլից, հասանելի գիտական հոդվածներից ու բժիշկների հետ զրույցներից։ Բայց անցյալ տարվանից սկսած՝ ես իմ «չաթերով» ու հեռախոսով «հետևել եմ» երևի երկու տասնյակ քովիդ հիվանդի, նրանց «բուժում նշանակել», տարել երկարատև հոգեբանական զրույցներ, զգուշացրել՝ ինչին ուշադրություն դարձնել և այլն, և այլն։

Իրականում, իհարկե, այս ամենը ես արել եմ որպես միջանկյալ օղակ՝ հիվանդների ու իմ ծանոթ բժշկուհու միջև, քանի որ վերջինս պարզապես ֆիզիկապես չէր հասցնի ողջ ընթացքին հետևել ու տալիս էր միայն հիմնական ցուցումները։ Ես դարձել եմ այդպիսի մի վիրտուալ կամավոր բուժքույր, ու ստիպված՝ սկսել եմ ուսումնասիրել «պացիենտներիս» բուժման ընթացքը, հիմնական գանգատները, հոգեբանական փուլերը, որոնց միջով նրանք անցնում են, խնդիրները, որոնց բախվում են, արդյունքում՝ որոշ բաներ եմ հասկացել քովիդի ու հայաստանցու այսօրվա հարաբերությունների մասին։

Կարելի է երկար բացատրել, թե ինչու հայաստանցիները չեն ուզում պատվաստվել։ Կարելի է՝ նաև միայն մեկ բառով՝ անվստահություն։ Դժվար է, իհարկե, վստահել իշխանությանը, որը բազմաթիվ օրեր ստել է՝ պատերազմի նման լուրջ թեմայի շուրջ։ Սակայն չէ՞ որ նույն հասարակությունը մի քանի հարյուր հազար քվե տվեց այդ նույն իշխանությանը։ Ուրեմն ինչո՞ւ այդ հարյուր հազարներն այս հարցում այդքան դժվար են վստահում իրենց ընտրյալներին։ Գուցե քովիդի դեպքում չե՞ն աշխատում ընտրությունների ժամանակ գործադրված մանիպուլյացիոն մեխանիզմները։ Գուցե պատճառներն ավելի խո՞րն են։ Փորձենք հասկանալ։

Ովքե՞ր են խոսում քովիդի մասին

Քովիդի ու պատվաստման մասին մարդկանց հետ այսօր խոսում են բոլորը՝ բախտագուշակներից մինչև ոստիկաններ։ Յութուբյան ու ֆեյսբուքյան չարագուշակ հմայախոսները բազմամիլիոն լսարան ունեն, աշխարհի բոլոր էկրանների միջից մարդկանց պատմում են, թե ի՛նչ վտանգ է սպառնում իրենց առողջությանը, եթե հանկարծ պատվաստվեն․ խոսում են պարզ, Էլլոչկա Լյուդոյեդկայի բառաքանակով, գրավում են սրտերը, ժողովրդական բանահյուսությունը նրանց «ասում են»-ը տարածում է տնետուն։

Իսկ որտեղի՞ց են լսում մարդիկ պատվաստման օգուտների մասին - պաշտոնական կաբինետներից, որոնք վաղուց հավատ չեն ներշնչում, պաշտոնական տեքստերից կամ կառավարական մուննաթի օլիմպիական բարձունքից։ Բժիշկներն անհամերաշխ են այս հարցում(շատերն անգամ կտրուկ հակավակցինիստ են), իշխանությունը չունի հանրության առաջադեմ, պոպուլյար դեմքերի աջակցությունը, ընդդիմությունը չի խոսում իր ընտրողների հետ այս թեմայով, և քովիդի դեմ ու հանուն պատվաստման պայքարը դարձել է միայն իշխանության գործը։ Դա վատ է, բայց դա այդպես է․ քովիդի դեմ պայքարը վերածվել է իշխանությունների հանդեպ վստահության լատենտ հանրաքվեի։ Իշխանությունն էլ, չունենալով որևէ լուրջ ոլորտի կառավարման որակ ու հմտություն, այդ պայքարը վերածել է անտաղանդ բյուրոկրատիայի և գոռգոռոցի։

Որտե՞ղ ու ինչպե՞ս են խոսում քովիդի մասին

Ես պատահական ընտրություն արեցի ու զանգեցի տարբերխոշոր պետական կրթական հաստատություններում աշխատող երկու ընկերոջ։ Վերջին ամիսների ընթացքում, հարցրի, ձեզ մոտ եկե՞լ են արդյոք առողջապահության մասնագետներ՝ զրուցելու կոլեկտիվի և ուսանողների հետ (հազարավոր մարդկանց մասին է խոսքը), պատմելու քովիդի վտանգների ու պատվաստման օգուտների, քովիդով հիվանդների խնամքի, անհրաժեշտ քայլերի և այլ նման հարցերի մասին։ Գուցե ներկայացրել են երկրում այսօր առկա պատվաստանյութերը, լսել են մարդկանց հարցերը, անհանգստությունները, փարատել են կասկածները։

Ընկերներիս քմծիծաղից հետո հասկացա, որ իմաստ չունի նույն հարցով անհանգստացնել մյուս խոշոր՝ պետական ու մասնավոր հիմնարկներում աշխատող ծանոթներիս։ Այդ պահին ինձ համար պարզ դարձավ, թե ինչո՛ւ են այդ նույն հիմնարկներում մարդիկ այս օրերին կուտակվում (կուտակվու՛մ․․․) հրավիրված լաբորատորիաների աշխատակիցների դռան մոտ՝ ժամերով սպասելով էժան ու ձևական թեստավորման իրենց հերթին։ Քանի՞ նորավարակ կհայտնվի այդ հերթում, կամ քանի՞սը պետական աշխատանքից դուրս գալու դիմում կգրի՝ այդ ամենից զերծ մնալու համար, վիճակագրությունը չի ճշտի, ինչպես չի ճշտում բազմաթիվ այլ՝ քովիդին առնչվող թվեր։ Ու այդպես պիտի լինի ամիսը երկու անգամ՝ ի վնաս պատվաստման և ի բարօրություն մասնավոր լաբորատորիաների։

Քովիդի դեմ պայքարը միայն պատվաստումը չէ

Ցանկացած խնդիր իրոք լուծելու առաջին պայմանը նախ այդ խնդիրն իրոք տեսնելն է։ Կոսմետիկ միջոցներով վարակը կանգնեցնել հնարավոր չէ, դա պետք է վաղուց հասկացած լինեինք։ Մարդիկ վարակվում և հիվանդանում են, ուրեմն պետք է նախ՝ էնպես անել, որ նրանք չվարակվեն, իսկ հետո՝ որ բուժվեն։ Այնտեղ, որտեղ մարդիկ հիմնականում վարակվում են՝ մարդաշատ վայրերում, մեծ կոլեկտիվներում, խիտ տրանսպորտում, ծնունդ-հարսանիքներում - այս բոլոր վայրերի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ պետք է տեղերում միջոցներ ձեռնարկվեն․ սա այնքան պարզ էր թվում։

Տեսե՞լ եք, որ առավոտից իրիկուն քարոզեն՝ բաց անել լուսամուտները, օդափոխել տարածքները, բաց պահել հնարավոր բոլոր դռները, որ մարդկանց ելումուտը հնարավորինս նոսրանա։ Քթի տակ դրված ձևական դիմակները ստուգել՝ դա՝ սիրով(դիմակներ, որոնք հաջորդ րոպեին հանվելու են), համերգասրահներում, հիմնարկներումփակել բոլոր մուտքերը՝ թողնելով միայն մեկը, որ մարդիկ ելումուտի ժամանակկուտակվեն՝ դա էլ մեծ սիրով, բայց պարզ օդափոխության ապահովում, անգամ՝ բուժհիմնարկներում, այդպես էլ հնարավոր չեղավ կազմակերպել մեկուկես տարում։

Բուժհիմնարկներում՝քովիդ հիվանդներ ընդունող, բուժումը հաճախ բոլորովին տարբեր պրոտոկոլներով է արվում․ ուսումնասիրվու՞մ է արդյոք, կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, թե բուժման ո՛ր մեթոդներն են արդյունավետ, որտե՛ղ են մահերն ավելի շատ․ արվու՞մ են արդյոք հետևություններ, ազդու՞մ է այդ ամենը հետագա ընթացքի վրա, փոխվու՞մ է որևէ բան այդ բուժհիմնարկներում։ Ընթացիկ վիճակագրությունը ընթացիկ բուժման մեթոդների վրա ազդու՞մ է։

Կա՞ որևէ պարզ ուղեցույց՝ հասարակ մահկանացուների համար, որոնք իրենց հանկարծ վատ են զգում․ տեսե՞լ եք ամեն տեղ կախված հուշումներ՝ ի՞նչ անի մարդը և ի՞նչ չանի, ինչի՞ց խուսափի։ Շատերը բուժվում են տանը, շատերը վախենում են բուժհիմնարկներից. գուցե պետք է ընդունել այդ փաստն ու խոսել մարդկանց հետ՝ նրանց ապահովելով գոնե անհրաժեշտ մինիմալ տեղեկատվությամբ։ Իմունիտետի բարձրացման համար ի՞նչ է պետք անել, քովիդի ավելի թեթև ընթացքի համար գուցե կա՞ հատուկ վիտամինային պրոֆիլակտիկա, այդ մասին մարդկանց հետ որևէ մեկը խոսե՞լ է։ Ի վերջո, թիվ մեկ խնդիրը մարդկանց առողջությունն է, այդպե՞ս է։

Ապաքինվածների հետ աշխատանք տարվու՞մ է՝ այսպես կոչված պոստ-քովիդի մասով, դրանց թվում հաճախ լուրջ բարդություններ կան, որոնք հնարավոր էր ժամանակին կանխել։ 14 օրն անցնելուց հետո այդ մարդն այլևս մեզ չի՞ հետաքրքրում։Քովիդ հիվանդներից շատերը հոգեբանական լուրջ խնդիրներ են ունենում, փուլեր են անցնում, որոնք շատ նման են իրար. այդ թեմայով մեզ մոտ զբաղվու՞մ են։

Հարցերի ցանկը երկար է, իսկ պատասխանները քիչ թե շատ ակտիվ հայաստանցիները փնտրում են ֆեյսբուքյան «քովիդ-խմբերում»․ սոցցանցերն էլ, փաստորեն, ունեն ահագին օգտակար կողմեր։

Ո՞ւմ շունն է սա

Դժվար է՝ կիսված, բզկտված հասարակությանը տրամադրել ընդհանուր թշնամու դեմ պայքարի։ Մի թշնամու դեմ ամիսներ առաջ համախմբված և դաժանորեն խաբված հասարակությանը դժվար է նորից համոզել՝ լինել միասնական, գիտակցել վտանգը։ Դժվար է այսօր մարդկանց հետ խոսել հիվանդների ու թույլերի մահվան մասին․ նրանք տեսել են երիտասարդների ու առողջների հազարավոր մահեր՝ ընդամենը 44 օրում։ Մահն այսօր ծեծված, թափառական շան պես պտտվում է մեր աչքի առաջ․ նա էլ ո՛չ մեկի շունը չէ։ Մենք բթացրել ու բթացնում ենք մահվան, կորստի ցավը, որ կարողանանք շարունակել ապրել, և ուրեմն՝ բթացնում ու մերժում ենք նաև մահվան վախը։

Զարմացած ստատուսներ են ամենուր՝ ա՜խ, մարդիկ կորցրել են ինքնապահպանման բնազդը։ Այո, կորցրել ենք։ Մենք պիտի վերագտնենք մահվան վախը, իսկ դրա համար կյանքի իմաստն ու ապրելու նպատակը պիտի վերագտնենք։ Սա ձեզ շատ փիլիսոփայակա՞ն թվաց․ վստահեցնում եմ, մեր դեպքում սա քովիդի դեմ պայքարի ամենակարևոր ու գործնական ուղեցույցն է։

Ամփոփելով՝ հանրության հետ ճիշտ աշխատանքի ու վարակի դեմ հաջող պայքարի (մեկը մյուսով է պայմանավորված) մի քանի առանցքային կետ.

1. Մարդկանց համար ապահովել պատվաստանյութի ընտրության իրավունք, բացատրել տարբերությունները:

2. Ամբողջական կոլեկտիվներ հրաժարվում են պատվաստումից. աշխատել այդ լայն, կարևոր խմբերի հետ, թույլ չտալ, որ մարդիկ իրենք իրենց խաբեն ձևական, կասկածելի որակի խմբակայինթեստավորմամբ, գտնել ճիշտ մոտեցումներ. սպառնալիքով վիրուս չես վերացնի:

3. Հանրային տրանսպորտի անլուծելի հարցին վերջապես լուծումներ գտնել:

4. Հասկանալ սխալ բուժման հետևանքով ծանր ընթացք ստացող դեպքերի հիմնական պատճառները, անել հետևություններ. տարբեր դիտարկումներով՝ սխալ բուժման խնդիրը մեզ մոտ կրում է զանգվածային բնույթ, և ծանր դեպքերի որոշակի տոկոս հենց դրանով կարելի է բացատրել։ Պետք է բաց կերպով խոսել այդ սխալների մասին՝ բժշկական հաղորդումներով, ֆեյսբուքյան եթերներով և այլն. բոլորը չէ, որ ունեն գրագետ բժիշկ ծանոթներ, որոնց ամեն պահի կարող են գրել կամ զանգել իրենց տանջող հարցերով։

5. Հանրության հետ գտնել հաղորդակցության ճիշտ ձև՝ պաշտոնական տեքստերից, սպառնալիքներից և մուննաթից դուրս։ Այդ նպատակով փորձել ստանալ պոպուլյար տարբեր դեմքերի աջակցությունը՝ անկախ քաղաքական հայացքներից. քովիդի դեմ պայքարը դարձնել իրոք ընդհանուր խնդիր։

6. Խոսել, խոսել, խոսել մարդկանց հետ. հասկանալ՝ որո՞նք են պատվաստման հետ կապված հիմնական անհանգստությունները, խոսել առանց արհամարհանքի, լուրջ ընդունել մարդկանց կասկածները, չվիրավորել, պատասխանել բոլոր հարցերին, թույլ չտալ, որ այս հարցում բարիկադները խորանան։

7. Քովիդից ապաքինվածները ԵՄ բազմաթիվ երկրներում պատվաստման միայն մեկ դոզա են ստանում՝ լիարժեք QR կոդի տրամադրմամբ։ Հաշվի առնելով մեզ մոտ ապաքինվածների՝ արդեն բավականին մեծ թիվը՝ մարդկանց կարելի է նաև դրանով խրախուսել՝ առնվազն մեկ դոզա ստանալու, ինչը քովիդ տարածների մոտ բավականին լավ իմունախթանիչ էֆեկտ է ունենում, ըստ մասնագետների։ Անհասկանալի է, թե ինչու մեզ մոտ դա չի արվում։

8. Գիտակցել, որ սա ամենևին միայն առողջապահական ոլորտի խնդիրը չէ, սա պետական ու բազմաոլորտ քաղաքականություն է ենթադրում, և «կոտրել» միայն մեկ ոլորտի գլխին՝ կլիներ հերթական քովիդ-ինքնախաբեությունը»։