Ալիևը «հույս է հայտնել», որ ռուսական կողմը կկանխի օտարերկրյա քաղաքացիների «անօրինական» մուտքը Ղարաբաղ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իտալական La Repubblica հրատարակությանը տված հարցազրույցում գոհունակություն է հայտնել Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունից. «Այս ընթացքում իրավիճակը կայուն է, բացառությամբ մի քանի աննշան միջադեպերի, և մենք ընդհանուր առմամբ գոհ ենք»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։
Ալիևը հույս է հայտնել, որ ռուսական կողմը կկանխի օտարերկրյա քաղաքացիների «անօրինական մուտքը» Ղարաբաղ, որը գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ «Մենք այդ մասին տեղեկացրել ենք Ռուսաստանի իշխանություններին և Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, որպեսզի նման փաստերին վերջ տրվի: Այս և որոշ այլ հարցեր լուծման կարիք ունեն: Սակայն այժմ մենք ընդհանուր առմամբ գոհ ենք խաղաղապահների աշխատանքից»,- ասել է Ալիևը: