Ռուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Ովքեր էին Արցախի հարավում նահանջը կազմակերպում հայկական կողմից՝ կոնկրետ երկու անուն կա. Նաիրի Հոխիկյան (տեսանյութ)

44-օրյա պատերազմից հետո մի քանի անգամ զգուշացրել եմ, որ Արցախի վրա ադրբեջանաթուրքական ագրեսիայի հաջորդ թիրախը լինելու է Իրանը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց տարաշրջանային փորձագետ Նաիրի Հոխիկյանը:

«Ինչու որովհետև, որովհետև մի քանի նախապայման կա՝ ԱՄՆ-ում իշխանության են եկել դեմոկրատները, իսկ դեմոկրատներն ԱՄՆ-ում ագրեսիվ քաղաքականության կողմնակից են: Բացի դրանից դեմոկրատները միշտ Իրանի հետ կապված բացասական գործընթացներ են տանում: Եվ ահա Ջո Բայդենի դեպքում մենք պիտի ականատես լինեինք, որ Իրանի նկատմամբ ագրեսիա պիտի լինի: Դա ոչ թե էմոցիոնալ քաղաքականության հետևանք է, այլ կոնկրետ տարածաշրջանային բիզնես շահերի»,- ասաց Հոխիկյանը: 

Նրա խոսքով՝ իր հայտարարությունից հետո իրեն մեղադրել են, որ Իրանին պաշտպանում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը կոնկրետ փաստերով նշել է, որ պատերազմի ժամանակ Իրանը բազմիցս առաջարկել է հայկական կողմին ռազմական աջակցություն, իհարկե՝ ոչ բացահայտ, սակայն, հայկական կողմը մերժել է դա:

«Չմոռանանք, որ պատերազմի ժամանակ Իրանն առաջարկել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով օգնել հայկական կողմին, որպեսզի ադրբեջանցիները չկարողանան առաջանալ Ջրականից այս կողմ, որովհետև դա Իրանի ազգային անվտանգությանն էր սպառնում, բայց հայկական կողմը ևս մերժել է՝ ասելով, որ Իրանն ամերիկյան պատժամիջոցների տակ է: Չմոռանանք, որ հոկտեմբերի 18-ին Իրանն ազատվեց ամերիկյան պատժամիջոցներից, բայց իրանական աջակցություն պաշտոնապես մենք այդպես էլ չտեսանք: Բայց չի եղել, որովհետև ոչ թե Իրանը չի ուզել, այլ հայկական կողմն անարձագանք է թողել իրանի աջակցության առաջարկները»,- ասաց փորձագետը: 

Նա նշեց, որ 2021-ի հունվարին ինքը ևս մեկ հայտարարել է, որ Իրանը նորից փորձել է ռադիոէլեկտրոնային միջոցներով աջակցել հայկական կողմին՝ ոչնչացնելու թուրքական ԱԹՍ-ները, բայց հայկական կողմը կրկին հրաժարվել է այդ միջոցներից՝ պատճառաբանելով, որ դրա կարիքը չունենք: Ըստ Հոխիկյանի՝ այն ժամանակ հայկական կողմը պաշտոնապես և ոչ պաշտոնապես հերքեց այդ տեղեկությունը:

«Մենք մոռացանք, որ 2020 թվականի պատերազմի գլխավոր թիրախներից մեկն էլ Իրանն էր լինելու, որովհետև Ադրբեջանը տիրանալով Արցախի հարավին՝ կարողացավ Արաքսի հովտում տեղակայել իսրայելական և թուրքական զինված ուժերին, այնտեղ են նաև ահաբեկիչներ, վարձկաններ՝ բերված Սիրիայից: Արդեն 2021 սեպտեմբեր-հոկտեմբերին իրանական հատուկ ծառայությունների համար պարզ էր, որ Իրանի վրա լինելու է հարձակում. սա էր պատճառը, որ Իրանը զորք կուտակեց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության գրավյալ սահմաններին»,- նշեց նա:

Հոխիկյանն ասաց, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարում է, որ պատերազմի ժամանակ Իրանն անցել է Արաքս գետը և իր զորքերով կռվել է ադրբեջանական և իսրայելական, նաև թուրքական զինված ուժերի դեմ և կարողացել է օգնել հայկական կողմին, որպեսզի հայերը կարողանան վերադիրքավորվել և ավելի արդյունավետ կռվել Ադրբեջանի դեմ:

«Չնայած դրան՝ հայերը շարունակել են փառահեղ նահանջի ճանապարհը, իսկ ովքեր էին նահանջը կազմակերպում հայկական կողմից՝ կոնկրետ երկու անուն կա, որոնցից մեկն Անդրանիկ Փիլոյանն է, որը պատերազմից հետո ստացավ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, մյուսը՝ Տիրան Խաչատրյանը, որը նահանջի համար Ազգային հերոսի կոչում ստացավ»:

Մանրամասները՝ տեսանյութում