Կորոնավիրուսից բուժված մարդը մինչ 90 օր թեստ չի հանձնելու ու չի պատվաստվելու. Ռոմելլա Աբովյան
Հայաստանում այս պահին դեռ քննարկում չկա՝ փոփոխելու 14 օրը մեկ թեստի պահանջը։
«Այս պահին նման քննարկուներ չկա, չի բացառվում, որ նաև այլ սահմանափակումներ ու նաև այդ թեստի պահանջի ժամանակահատվածը քննարկվի»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Նա նշեց, թե քանի որ նոր է պահանջը մտել ուժի մեջ՝ իրավիճակից ելնելով կնախաձեռնեն քննարկումներ։
Պահանջների խստացման առումով Հայաստանը դեռևս ուսումնասիրում է միջազգային փորձը։
Առողջապահության նախարարությունը նաև մշակել է նախագիծ, համաձայն որի՝ չպատվաստված կամ թեստ չհանձնած քաղաքացիները չեն կարող այցելել ժամանցի վայրեր, սակայն դեռ քննարկման փուլում է, շահագրգիռ գերատեսչությունների կարծիքին դեռևս չի ներկայացվել։
Հարցին՝ կորոնավիրուսից նոր առողջացած մարդը որքա՞ն ժամանակ կարող է թեստ չհանձնել կամ պատվաստվել, Աբովյանը պատասխանեց. «Հիվանդացած անձինք որպես բացառություն են ու իրենք թեստ չեն հանձնելու ու չեն պատվաստվելու մինչև 90 օր»։