Արցախը այ հենց սենց ա հանձնվել, բոլորի ներգրավմամբ և ակտիվ մասնակցությամբ. Արթուր Դանիելյան
Վստահ եմ դուք էլ եք արդեն հասկանում, որ իմաստ չկա ակնկալել որ «ընդդիմություն» կոչեցյալը որևէ կերպ կփորձի բարձրաձայնել երեկ տեղի ունեցած բախումների իրական հանգամանքների մասին: Ընդ որում ամենալուռն են լինելու միշտ ամենապաթոսային ռազմահայրենասեր սրիկաները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ադեկվատ միաբանության նախաձեռնող` Արթուր Դանիելյանը։
«Սրանց հետ ամեն ինչ պարզ է, ես ուզում եմ Մարդու Իրավունքների Պաշտպանին հասկանամ: Նա պիտի որ աշխարհաքաղաքական վասսալությամբ ծանրաբեռնված չլինի: Ո՞րն ա պատճառը որ ՄԻՊ-ը վերահաստատում է Արցախի իշխանությունների ակնհայտ կեղծ տեղեկատվությունը:
Դա իմ մարդու իրավունքների ո՞ր կետից ա բխում: Ավելի տրամաբանական չէր լինի որ հենց ՄԻՊ-ը արձանագրեր որ իշխանությունները իրարամերժ հայտարարություններ են անում, ավելի ճիշտ չէր լինի շարքային քարոզի դառնալու փոխարեն նա փորձեր ճշտեր վիրավորների անունները, որպեսզի միանգամից պարզ դառնա կորուստների իրական թվերը:
Արցախը այ հենց սենց ա հանձնվել, բոլորի ներգրավմամբ և ակտիվ մասնակցությամբ»: