Կամրջի վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Նորապատից Մրգաշատ տանող ճանապարհը
Հոկտեմբերի 16-ին ժամը 9։00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 14։00 փակ է լինելու Հ-15 /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ – /Մ-3/ (Վարդանաշեն) ավտոճանապարհի կմ 1+300 հատվածը (Նորապատից դեպի Մրգաշատ)՝ կամրջի վերականգնման աշխատանքներով պայմանավորված։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Արմավիր ճանշինվարպետ» ՓԲԸ կողմից իրականացվելու են կամրջային պանելների, բետոնապատման և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։