Վենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմը
Քաղաքականություն

Այս երկրում իշխանության եկած ուժը, անձինք, կարծում են, որ իրենք վեր են օրենքից, հաշվետու չեն ՀՀ քաղաքացիների առջև. Տիգրան Աբրահամյան

Ես մի շարք գրություններ եմ ուղարկել տարբեր պաշտոնատար անձանց, կառույցների, որոնք սահմանված ժամկետում չեն պատասխանում գրություններին: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: 

«Սեպտեմբերի 22-ին ես գրություն էի ուղարկել ԶՈւ ԳՇ պետին, ներկայացնելով իրավիճակի անհրաժեշտությունը՝ տեղեկացրել էի, որ ցանկություն ունեմ մեկնել Սոտք-Խոզնավար հատված, այսինքն՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, այդ թվում՝ Սև լճի հատված, մանրամասն տեղեկանալ ինչպես իրականացվող ծառայությանը, ընդհանուր ռազմաքաղաքական իրադրությանը, նաև այդ ուղղությամբ տեղակայված զորամասերում իրականացվող ծառայությանը: Սահմանված ժամկետը լրացել է, և որևէ պատասխան ԶՈւ ԳՇ-ն չի փոխանցել»,- ասաց Աբրահամյանը: 

Նրա խոսքով՝ պետական կառույցները կա՛մ կազմալուծված են, կա՛մ նրանք թքած ունեն քաղաքացիների մտահոգությունների վրա:

«Այս երկրում իշխանության եկած ուժը, անձինք, կարծում են, որ իրենք վեր են օրենքից, հաշվետու չեն ՀՀ քաղաքացիների առջև և վարվում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում, ինչն անթույլատրելի է և չի բխում ՀՀ շահերից»,- ընդգծեց պատգամավորը: 

Նա նշեց, որ հետպատերազմյա իրավիճակում դրանից բխող միջոցառումներ չեն իրականացվել, ինչի հետևանքները մենք տեսնում ենք առաջնագծի տարբեր ուղղություններում, այդ թվում՝ ՊԲ-ում:

«Երեկվա միջադեպը նաև դրա արտացոլումն է, և այս իրավիճակում իշխանությունները մտահոգություն ունեն, որ այն մարդիկ, ովքեր տիրապետում են առաջնագծի տարբեր մանրամասներին և նրբություններին՝ տեղում լինելով, կարող են արձանագրել այնպիսի  փաստեր, որոնք նրանցից յուրաքանչյուրի համար կարող են կարիերայի վերջ լինել, էլ չեմ խոսում իրավական պատասխանատվության մասին: Ի դեպ, մինչև այժմ մայիսի 12-ին ադրբեջանական ներխուժման համար, որևէ պաշտոնատար անձ պատասխանատվություն չի կրել, որովհետև այդ ներխուժումը տեղի է ունեցել սահմանային այդ հատվածում ոչ բավարար պաշտպանական համակարգերի առկայության պայմաններում, և ՀՀ տարածքը մինչև 3,8 կմ խորությամբ զավթվել է Ադրբեջանի կողմից: Սրա համար ևս որևէ մեկը պատասխանատվություն չի կրել»,- ասաց Աբրահամյանը: