Հայաստանը պատրաստ է ականապատ դաշտերի քարտեզները փոխանցել Ադրբեջանին՝ գերիների դիմաց. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ականապատ դաշտերի քարտեզները փոխանցել Ադրբեջանին՝ գերիների դիմաց: Այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱՊՀ գագաթնաժողովի նիստի ժամանակ:
Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը, դեռևս չի վերադարձել բոլոր հայ գերիներին և պահվող անձանց.
«Սա հումանիտար հարց է, հուսով ենք՝ շուտով կլուծվի այս հարցը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: