Վենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմը
Վազող տողեր

Այս իշխանությունները պաշտպանվածության հնարավորություն չեն ստեղծում մեր քաղաքացիների համար. Տիգրան Աբրահամյան

Երեկվա սահմանային միջադեպն ինձ համար անսպասելի չէր նաև այն առումով, որ ոչ միայն քաղաքական իրավիճակն էր հուշում այդպիսի դրսևորումները՝ սահմանային տարբեր հատվածներում, այլև այն, որ հետպատերազմյա ժամանակահատվածում տարբեր տիպի սադրանքներ եղել են, ուղղակի շատ դեպքերում դրա հետ կապված պաշտոնական տեղեկատվություն չի փոխանցվել և այս հանգամանքներում այդ լուրը հանրության համար նորություն էր և անհանգստությունների տեղիք տվեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: 

«Իրականում նկատելի է, որ Ադրբեջանը սահմանային տարբեր ուղղություններում շարունակելու է սադրանքները, որը նրա համար ունի ճնշման հնարավորություն. ճնշում՝ Հայաստանի և Արցախի իշխանությունների վրա և մեր ռեգիոնում դրսևորվող առաջիկա գործընթացներում ստանալ իրենց համար շահեկան դիրքավորում: Բայց ունենք նաև երկրորդ տարբերակը՝ Ադրբեջանը մինչև 2018 թվականն իրականացրել է սադրանքներ, բայց այն ժամանակ հնարավորություները, կարողությունները և արտաքին առումով, և՛ դիվանագիտական առումով, և՛ ռազմական ներուժի առումով լրիվ եղել են այլ: Ներկայումս այս իշխանությունները պաշտպանվածության հնարավորություն չեն ստեղծում մեր քաղաքացիների  համար: Եվ դա է պատճառը, որ ցանկացած միջադեպ, որը մեկ ուրիշ պայմաններում կարող էր ունենալ այլ հետևանք, այդ թվում՝ վիրավորների թվի ոչ այս չափի ծավալ, մենք այս իրավիճակում ունենք լրիվ այլ՝ բավականին ողբերգական հետևանքներ»,- ասաց Աբրահամյանը: 

Ըստ պատգամավորի՝ ադրբեջանական սադրանքները վերջին շրջանում ավելի ակտիվ են, բայց հասարակության ուշադրությանն էր ներկայացվել երեկ երեկոյան միջադեպը:

«Նմանատիպ միջադեպերը շատ են, բայց մյուս դեպքերում կա՛մ վիրավորներ չենք ունեցել, կա՛մ եղել են մարմնական վնասվածքներ, որոնց մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել»,- նկատեց Աբրահամյանը:

Նա անդրադարձավ նաև դիտարկմանը, թե որքանով էին այդ կրակոցներն ուղղված ռուս խաղաղապահներին: 

«Ռուսական կողմին կարող են լինել ուղերձներ, որոնք Ադրբեջանը կամ Թուրքիան՝ Ադրբեջանի միջոցով, ուղղում է Ռուսաստանին: Չստացվի այնպես, որ նույն այդ երկրները մեկ այլ իրվաիճակում ռազմական գործողություններ սկսեն՝ մեսիջներ հղելով այլ երկրներին: Այս իրավիճակում անհրաժեշտություն կա պետական կառավարման համակարգը պատրաստել իրավիճակային տարբեր զարգացումների համար, անվտանգային համակարգն անհրաժեշտ է ռեֆորմների ենթարկել, որպեսզի պատրաստ լինի իրավիճակային տարբեր սցենարների զարգացման պարագայում համարժեք ձևով գործել»,- ասաց պատգամավորը: