Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Նիկո՛լ, հեռացի՛ր, պարտված, նվաստացված ղեկավարը չի կարող արժանապատիվ հետապնդել մեր շահերը իրեն պարտության և նվաստացման ենթարկած ղեկավարի առաջ. Զուրաբյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱՊՀ երկրների ղեկավարների հեռավար հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ վերնագրելով այն «Նիկո՛լ, հեռացի՛ր»։

«Հոկտեմբերի 15-ին ԱՊՀ երկրների ղեկավարների հեռավար հանդիպումն էր, որը հեռարձակվում էր «Россия 24» հեռւստաալիքով, և մեզ բախտ վիճակվեց (կամ միգուցե՝ դժբախտություն) ուղիղ եթերում ունկնդրել Ալիևի և Փաշինյանի ելույթները։
Ալիևն իր ելույթում մեղադրեց Հայաստանին բազմաթիվ հանցագործությունների մեջ, Ադրբեջանի տարածքները օկուպացնելու և ամբողջությամբ ավերելու, մզկիթները քանդելու կամ մւսուլմաններին հատուկ վիրավորելու նպատակով մզկիթներում խոզեր պահելու, Իրանի հետ միասին, ըստ էության, պետականորեն նարկոտրաֆիկ կազմակերպելու և նմանատիպ այլ բաների համար։

Նրանից անմիջապես հետո ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը։ Մի կողմ թողնեմ ռուսերենի գրավոր տեքստը դժվարությամբ և անգրագետ մարդու առոգանությամբ կարդալու խնդիրները, որոնք բնորոշ են նաև իր անգլերենին։ Բովանդակությամբ դա մի խղճուկ ելույթ էր, որում Փաշինյանը ոչ մի համարժեք պատասխան չտվեց Ալիևի շահարկումներին ու ստերին և Հայաստանին այդպիսի լայն լսարանի առջև նվաստացնելու փորձերին։

Մասնավորապես, Փաշինյանը հերթական անգամ չներկայացրեց ղարաբաղյան հակամարտության էությունը և պատերազմական գործողությունների հրահրման իրական մեղավորներին։ Պետք էր ասել, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի կառավարության միջև հակամարտության գլխվավոր պատճառը եղել է Ադրբեջանի՝ ըստ էության ցեղասպան մտադրությունը ռազմական գործողություններով հայաթափելու Արցախը, որը հանդգնել էր պահանջել անվտանգություն և ազատություն։ Պետք էր ասել, որ անվտանգության գոտին ստեղծվել էր հենց մարդկանց կյանքն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, այն բանից հետո, երբ Ադրբեջանում տեղի ունեցան հայերի բազմաթիվ ջարդեր, իսկ հետագայում նաև Ադրբեջանը բազմիցս խախտելով զինադադարի մասին պայմանավորվածությունները և ՄԱԿ֊ի անվտանգության Խորհրդի բանաձևերը, վերսկսել էր պատերազմական հարձակումները։ Փաշինյանը այս ամենը չգիտի՞, թե՞ նպատակահարմար չի համարել հիշատակել։ Ստացվեց այնպես, կարծես Ադրբեջանն իրեն պահել է հրեշտակի պես, իսկ դաժան և վայրի հայերը օկուպացրել են Ադրբեջանի տարածքները և զբաղվել քանդարարությամբ և վանդալիզմով։

Նիկոլը նաև չբացատրեց, որ ղարաբաղյան հակամարտության ավարտի մասին Ալիևի պնդումներ անհիմն են, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և ազատության խնդիրը, ինչը, ինչպես արդեն ասվեց, ղարաբաղյան հակամարտության բուն պատճառն է։

Ալիևի մեղադրանքները Իրանի հետ պայմանավորված նարկոտրաֆիկ կազմակերպելու վերաբերյալ հավասարազոր էին Հայաստանն ու Իրանը կազմակերպված հանցագործությամբ զբաղվող և այն հովանավորող պետություններ հայտարարելուն, ինչին պետք էր շատ հստակ հակահարված տալ։ Ալիևի պնդումները պետք է որակվեին որպես ստախոս թշնամական պրոպագանդա, որն ուղղված է հաշտության և լարվածության, ինչպես նաև էթնիկ ատելության մթնոլորտի հաղթահարման բոլոր ջանքերի դեմ։ Սակայն Նիկոլը վախենում էր տալ Ալիևի կամ Ադրբեջանի անունը, անգամ երբ խոսեց այն մասին, որ սադրանքները մեր տարածաշրջանւմ ամենօրյա առօրյա են դարձել։

Փաշինյանի նման վախվորածության պատճառը ակնհայտ է, և այն որևէ կապ չունի դիվանագիտության կամ խաղաղության հաստատման անհրաժեշտության հետ։ Նրա պահվածքը նման է քուչի պոռոտախոս լակոտի վարքին, որը հոխորտում է փողոցային կռվից առաջ, իսկ հետո ընդունում իրեն ծեծածի գերակայությունը։ Համարժեք չեն ոչ նրա սպառնալից հոխորտանքը պատերազմից առաջ, ոչ էլ՝ պարտությունից հետո ամենինչում զիջելու և ամեն գնով Ալիևի բարկությունից խուսափելու ցանկությունը։

ԱՊՀ այսօրվա նիստը ցույց տվեց, թե ինչպես է Փաշինյանը «պաշտպանում» մեր ազգային շահերը միջազգային բանակցություններում։ Նման ղեկավարով և նրա քաղաքականությունն իրականացնող ներկայացուցիչներով և դիվանագետներով մենք բոլոր բանակցություններում և հարթակներում ներկայացվելու ենք սխալ, անհամոզիչ և արդյունքում անընդհատ պարտվելու ենք։ Այս ամենը ցույց է տալիս նաև, որ պարտված, նվաստացված ղեկավարը չի կարող արժանապատիվ և արդյունավետ հետապնդել մեր շահերը նրան պարտության և նվաստացման ենթարկած ղեկավարի առաջ, ոչ միայն տգիտության, այլ նաև՝ զուտ հոգեբանական պատճառներով»,-գրել է Լևոն Զուրաբյանը։