Վենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմը
Քաղաքականություն

Քարտեզին նայեք, գտեք Հայաստանի հնարավոր աշխարհաքաղաքական դերը. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Մեր հիմնական խնդիրն այն էր, որ չունեինք (հիմա էլ չունենք) պատկերացում, թե քաղաքական քարտեզն իրենից ինչ է ներկայացնում: Ճնշող մեծամասնությանը թվում է, թե երկրները պատահական կերպով են առաջանում ու վերանում, այնինչ եթե քարտեզին ուշադիր դիտենք, կտեսնենք, որ շատ երկրների սահմանների մի մասը քանոնով է գծված, և շատ երկրներ, անգամ խոշոր, ինչ-որ ֆունկցիա են կատարում՝ խոսքը գնում է սահմանների քաղաքական փիլիսոփայության մասին:

Օրինակ, այսօրվա Թուրքիայի նման մեծ երկիրն իր գոյության համար պարտական է Ռուսաստանի ու Եվրոպայի մրցակցությանը, երբ Բրիտանիան ու Ֆրանսիան էին ցանկանում վերացնել Թուրքիան, ապա Ռուսաստանն էր Թուրքիաին փրկում, և հակառակը: Պատճառը պարզ էր, Ռուսաստանին ձեռնտու էր, որ Թուրքիան վերահսկի Բոսֆորն ու Դարդանելը, քան Բրիտանիան և հակառակը, երբ Ռուսաստանն էր փորձում գրավել Թուրքիան, ապա Բրիտանիան էր փրկում Թուրքիան, որպեսզի Ռուսաստանը դուրս չգա Միջերկրական ծով: Այսինքն Թուրքիան բուֆերի դեր էր կատարում: Նույնը այսօրվա Աֆղանստանի մասին է կարելի է ասել, որն էթնիկապես խայտաբղետ արհեստական պետություն է, որի աշխարհքաղաքական ֆունկցիան Ռուսաստանի ու բրիտանական Հնդկաստանի միջև բուֆեր լինելն էր: Նույնը Սիրիայի մասին է կարելի ասել, անգամ Բելգիայի, որը նույնպես, ժամանակին, Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջեւ եղած կոմպրոմիսի արդյունք է։

Հիմա Ուկրաինայից են բուֆեր սարքել, որ Ռուսաստանը չկարողանա մեծ ազդեցություն ունենալ Եվրոպայի վրա, Ռուսաստանի ու Չինաստանի միջև բուֆերի դեր է կատարում Մոնղոլիան, հակառակ դեպքում մի քանի միլիոն մոնղոլները նման ահռելի տարածք չէին կարող ունենալ, այն էլ դա վերահսկել:

Օրինակներ կարելի է շատ բերել: Նույնը կատարվել է Հայաստանի ու Վրաստանի հետ, 1828-ին հայաբնակ տարածք Ռուսաստսնին պետք էր Թուրքիայի ու Ռուսաստանի մուսուլմանների միջև քրիստոնեական բուֆեր ստեղծելու համար ու այդ ժամանակ, մոտ 20% հայերով բնակեցված ներկայիս Հայաստանի տարածքը Ռուսաստնը հայերով էր վերաբնակեցնում, նաև Վրաստանում, որտեղ, այդ ժամանակ, վրացիների դեֆիցիտի պատճառով, նույնպես հայեր էր վերաբնակեցնում (17-րդ դարում Շահ Աբասը ներկայիս Հայաստանի տարածքը հայերից դատարկել էր):

Դրանից առաջ, արդեն 16-րդ դարից սկսած, թյուրքերի ստեղծած Սեֆեվիդների Պարսկաստանից Օսմանյան կայսրությունը պաշտպանելու համար, օսմանցիները քրդերով էին վերաբնակեցնում այդ երկու երկրների միջև եղած տարածքները (դրա համար են այսօր քրդերն այդքան շատ արեւելյան Թուրքիայում) շիա թյուրքերին շիա Պարսկաստանին մոտ սահմաններից հեռացնելով, երբեմն' ֆիզիկապես վերացնելով:

Հիմա մենք տեսնում ենք, որ ոչ թե հումանիստ ու քաղաքակիրթ Ամերիկան ու Եվրոպան են իրենց զորքերը մոտեցրել Սյունիքին, այլ Իրանը, որովհետև Սյունիքը, որպես բուֆեր, իրենց համար է կենսական:

Ասելս ինչ է, քարտեզին նայեք, գտեք Հայաստանի հնարավոր աշխարհքաղաքական դերը, դրա վրա կառուցված աշխարքաղաքական փասիանսից ելնելով մտեք համապատասխան կոալիցիա։

Երբ որեւէ երկիր իր դերը չի կատարում, խաղեր է տալիս, պարզապես գլխին խփում են ու պատժում (նաև չի ներվում ներքաղաքական կյանքում արկածախնդիրների ու դեստրուկտիվ տարրերի կրիտիկական զանգվածի աճը), ու մի կողմ դրեք մարդու իրավունքները, լիբերալիզմը, կոմունիզմն ու նմանատիպ բաները, որոնք կարևոր են երկրի ներքաղաքական կյանքում ու բացարձակապես կապ չունեն աշխարհքաղաքական դրվածքի հետ»։