Վենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմը
Վազող տողեր

Համանման իրավիճակ դիտարկելի էր նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ընդառաջ

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.

«Դիմում եմ իմ բոլոր ընկերներին ու յուրաքանչյուրին

Վերջին մի քանի օրերի տվյալների վերլուծությունը որևէ կասկած չի թողնում այլևս, որ թշնամին նախապատրաստում է ինֆորմացիոն լայնածավալ օպերացիաների համալիր գործողությունների իրականացում, որի նախապատրաստությունը ընթանում է մեծ թափով: Համանման իրավիճակ դիտարկելի էր նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ընդառաջ:

1991 թվականին Իրաքում Փոթորիկ անապատում օպերացիայի ընթացքում ամերիկացիներն առաջին անգամ սկսեցին ակտիվորեն կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաները որպես մարտական գործողությունների միջոց: Այսօր արդեն աշխարհի համարյա բոլոր առաջատար բանակների կազմում գործում են ինֆորմացիոն զորքեր հակառակորդի դեմ արդյունավետ ինֆորմացիոն պատերազմ վարելու գործառույթով: 2020 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ մենք դիտարկում էինք համալիր ինֆորմացիոն գրոհներ ադրբեջանա-թուրքական համապատասխան զորքերի կողմից: Մեր նկատմամբ թշնամու ինֆորմացիոն բացարձակ գերազանցությունը, մասնավորապես, ադրբեջանական և հայկական տեղեկատվական տիրույթներում մեծապես ազդեցին պատերազմական արդյունքի վրա:

Ու ինֆորմացիոն պատերազմը նոյեմբերի 9-ի հայտարարությունով ոչ թե դադարեց, այլ ադրբեջանա-թուրքական տանդեմը ավելի մեծ հնարավորություններ տվեց լուրջ հաջողությունների հասնել գրոհի առարկա մեր երկրի բնակչությանը իրենց կամքին ենթարկեցնելու առումով: Կարծում եմ, սոցցանցային տիրույթում այդ դիտարկելի է նույնքան ընդգծված, որքան վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Ադրբեջանցիների ու թուրքերի նպատակը մեր դեմ վարվող ինֆորմացիոն պատերազմում առավել քան ակնհայտ է՝ ստանալ ոչ միայն քաղաքական և ռազմական, այլև զգայական և սոցիալական առավելություն իրենց նպատակներին համապատասխան որոշումներ կայացնելուն պարտադրելու միջոցով:

Չեմ կարծում, որ իմաստ ունի այս գրառման շրջանակներում անդրադարձ կատարել, թե ի՞նչ որոշումներ են մեզ պարտադրվում հիմա: Մենք պետք է հասկանանք, սակայն, որ մեր ներկա իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ ինֆորմացիոն պատերազմում բացարձակ պարտության արդյունքում այդ որոշումները ընդունելու է անգամ եթե հավատանք, որ տրամադիր չէ ենթարկվել Էրդողանի և Ալիևի կամքին:

Ի դեպ, եթե մենք արդյունավետ ինֆորմացիոն պաշտպանություն կազմակերպենք, նույնիսկ այս իշխանությունը կսկսի ատամներ ցույց տալ մեր ազգային նվաստացմանը ձգտող թշնամիներին կամ ուղղակի ստիպված կլինի հեռանալ իշխանությունից: Այս տարբերակի ուղղությամբ մեր փորձագիտական թիմի և գործընկեր կառույցների աշխատանքը չտեսնելը հիմա շատ դժվար կլինի, բայց այն ոչ թե ոգևորում է հանրային-ազգային այն ուժերին, ում աջակցությունը մեզ համար առավել քան պահանջված է, այլ դրդում հակառակորդին և նրա դաշնակիցներին ավելի ակտիվ հակազդեցություն կազմակերպել մեր գործողություններին: Սա ինքնին բավարար հիմք է ընթացող ինֆորմացիոն պատերազմում հայկական դիմադրության շարժում կազմակերպելու համար: Բայց խնդիրը հիմա շատ ավելի լուրջ է մեղմ ասած:

Մենք արդեն տևական ժամանակ է մշտադիտարկում ենք ադրբեջանական ինֆորմացիոն զորքերի ակտիվությունը՝ ավելի քան մեկ տարի: Վերջին մի քանի օրերի տվյալների վերլուծությունը որևէ կասկած չի թողնում այլևս, որ թշնամին նախապատրաստում է ինֆորմացիոն լայնածավալ օպերացիաների համալիր գործողությունների իրականացում, որի նախապատրաստությունը ընթանում է մեծ թափով:

Համանման իրավիճակ դիտարկելի էր նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ընդառաջ: Դիմում եմ իմ բոլոր ընկերներին, յուրաքանչյուրին, ով հասկանում և ցանկություն ունի կանխել կրկնությունը իրադրության, որի հետևանքները տեսանելի են անցյալի փորձով ու ակնհայտորեն կանխատեսելի ապագայի համար: Յուրաքանչյուրիդ կարիքը կա, ովքեր ցանկություն ունեն և պատրաստ են աջակցել, մասնակցել, պլյուս դրեք մեկնաբանությունում, անհրաժեշտություն կա մեր տեխնիկական զինանոցի արդիականացման և ուժեղացման, քանի որ թշնամին ձեռք է բերել նորագույն տեխնոլոգիաներ և համարյա ամբողջությամբ փոխում է ինֆորմացիոն աշխատանքի ալգորիթմները:

Շնորհակալ կլինենք ցանկացած նյութական ու մասնագիտական աջակցության համար: Հուսով ենք, դեռ ժամանակ ունենք արդյունավետ ինֆորմացիոն պաշտպանություն կազմակերպելու և ջախջախիչ հակահարված տալու համար, որին պատրաստվել ենք երկար ամիսներ»։