ԵԱՏՄ-ն և Իրանը քննարկել են տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության հարցերըԴեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծըՄոսկվայի օդանավակայաններում մեկ օրվա ընթացքում ավելի քան 430 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվելԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՊետական պարգևների և դասային աստիճանի են արժանացել ՀՀ գլխավոր դատախազության երեք ներկայացուցիչներՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант»ԵՄ-ի՝ հայկական ապրանքների նկատմամբ առևտրային միջոցների կիրառման կարգավորումն ուժի մեջ կմտնի վաղըՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՈւիթքոֆն ու Քուշները կարող են հոկտեմբերին կրկին այցելել Մոսկվա՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմըԿինոբեմադրիչ Ջիվան Ավետիսյանի՝ «Վերածնվածը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը Լոս ԱնջելեսումԷլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ էԱրփինե Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ու հանձնարարականներ տվելՀունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կանցնի ՈւզբեկստանինԱնվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ«Սուրբ կամուրջի» տակ մեծ քանակությամբ զենք ու զինամթերք են թողելՏպավորություն է, որ Ռուբիոյի ելույթի քննադատական մասի հիմքում, որպես օրինակ դրվել է հենց Նիկոլ Փաշինյանի վարած ապազգային քաղաքականությունը. Արտակ ԶաքարյանՏեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումԱլմաթիի հռչակագրից նենց էր խոսում,կարծես «նոր ավետարան» հայտնաբերած լիներ. ՇարմազանովԱրձանագրել են վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման 11 դեպքՊիտի վերջ դրվի Հայաստանի ադրբեջանացմանը․ նախկին փոխնախարարԵրկրորդ շարքում կայանելու համար 9 ամսում 35 հազարից ավելի վարորդ է տուգանվելԾնողի բարի հորդորն ուղեկցում է զավակին իր ողջ կյանքի ընթացքում՝ օգնելով խուսափել սխալներից. Հայր Ասողիկը՝ Փաշինյանին հրաժարական տալու՝ Հայրապետական հորդորի մասինԻսակովի պողոտայում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mercedes Sprinter»-ը և «Hyundai Elantra»-ն․ վերջինս բախվել է բետոնե հենասյանը և գլխիվայր շրջվելԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել Թեհրանի մասնակցությամբ «ԱՊՀ+1» ձևաչափԱրտառոց դեպք՝ Արարատում. աշակերտը հարվածել է համադասարանցուն, իսկ հայրը հայհոյել է տուժածի մորը
Գագիկ Ծառուկյանն ապրում է Պողոս Առաքյալի լոզունգով. Գուրգեն Մելիքյան (տեսանյութ)
Ադրբեջանը ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի ԴադիվանքՌուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության հարցերՄեր սեփական խանութներն ա, հայրս ու հորեղբայրներս սարքել են՝ ձուկ ծախելով, էսօր գալիս են քանդեն (տեսանյութ)
Վարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է երկամսյա տնային կալանք
Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱդամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչինՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի ասուլիսը․ ի՞նչ է սպասվում. ՈւՂԻՂ
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռшզմագերիներին. «Ուժեղ Հայաստան»
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրըՔաղաքական մեսի՞ջ․ այսօր՝ սրտիկներ ադրբեջանական երգի ներքո, վաղը՝ պար ադրբեջանական դուդուկի տակԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը կստանձնի ԱՊՀ-ում նախագահությունը 2029 թվականինՑավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ. ՓաշինյանԱդրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունըԿլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքիցՌուբեն Ռուբինյանի որոշմամբ հաստատվել է մի շարք եկեղեցականների գործունեությանը վերաբերող քննիչ հանձնաժողովի կազմըԱդրբեջանը պատրաստ է 2028-ին ստանձնել ԱՊՀ-ի նախագահությունը. ԱլիևԴատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. Hetq.am
Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ шդրբեջшնցիների
Ադրբեջանցի Ռաիգ Աբբասովը դիմել է Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում (տեսանյութ)
Հութիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային. կան զոհեր և վիրավորներ
Փաշինյանը Թուրքմենստանում այցելել է Ադրբեջանի տաղավար, լսել մուղամ և տեսել օկուպացված Արցախի գորգերը
Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում. Մանե Թանդիլյան
Հասարակություն

Ինչու՞ է ՊԲ-ն լռել զինծառայողների բեկորային վիրավորումների մասին. AntiFake.am (լուսանկարներ)

AntiFake.am-ը գրում է. «Արցախի պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հոկտեմբերի 14–ին սահմանային միջադեպի հետևանքով վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողների լուսանկարները։

Նշենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան արցախա–ադրբեջանական սահմանային իրավիճակը լարվել էր։ Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում ադրբեջանական ԶՈՒ սադրանքի հետևանքով հայկական կողմից 6 զինծառայող է վիրավորվել։

ՊԲ–ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե զինծառայողները ստացել են հրազենային վիրավորում։ Մինչդեռ համացանցում համառորեն պտտվում էին տեղեկություններ այն մասին, որ զինծառայողների վիրավորումները եղել են ոչ թե հրազենից, այլ մարտական դիրքերի վրա կիրառված նռնականետերի և ականանետերի բեկորներից։

Արցախի ՊԲ–ն իր պաշտոնական հաղորդագրություններում որևէ տեղեկություն չտրամադրելով ականանետերի ու նռնականետերի մասին՝ այսօր հրապարակել է լուսանկարներ, որոնք փաստում են, որ զինծառայողների վնասվածքները ոչ թե կամ ոչ միայն հրազենից են, այլ՝ բեկորային են։

Այսքանով Արցախից եկող պաշտոնական ու համացանցում տարածվող տեղեկությունների հակասությունները չեն ավարտվում։

Սահմանային միջադեպի երեկոյան ՊԲ–ն հերթական հաղորդագրությամբ փաստեց, թե սահմանային իրավիճակը հանդարտվել է․ «Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է: Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի»։

Մինչդեռ ոչ պաշտոնական աղբյուրները պնդեցին՝ ոչինչ էլ հանգիստ չէ։

ՊԲ–ն հերթական հաղորդագրությամբ հոկտեմբերի 15–ի առավոտյան հայտնեց Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակված կրակոցների մասին։ «Հայկական կողմից տուժածներ չկան»,– ասվում էր հաղորդագրության մեջ։

Ի հեճուկս ՊԲ հաղորդագրության՝ հասարակական–քաղաքական գործիչ Արթուր Դանիելյանը հոկտեմբերի 15–ի երեկոյան գրեց՝ «Մարտակերտի դիրքը վաղ առավոտից գնդակոծվում է, կրակահերթերի տակ է»։ Ապա գրեց՝ «առավոտյան շտապօգնության մեքենայում վիրավորված անձին դեռ չեն կարողացել բուժօգնություն ցուցաբերեն: Վիրավորը դեռ գտնվում է դիրքում»։

Միջադեպի հետևանքների վերաբերյալ պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրների հակասությունները շարունակվում են նաև այսօր։ Մասնավորապես՝ Դանիելյանը գրել է, որ Մարտակերտի 5–րդ պաշտպանական շրջանի նախկին 4–րդ վաշտի հրամանատարական դիտակետը, որը հայտնի է «Օմեգա» անունով, փաստացի պաշարված է։ «Արդեն 30 ժամ է անցել ինչ դիրքերից մեկում վիրավոր զինվոր կա, ում չեն կարողանում բուժօգնություն ցուցաբերել քանի որ հակառակորդը կրակ է բացում ցանկացած շարժ նկատելով: Էլ չասեմ որ ոչ ջուր ունեն տղերքը ոչ էլ սնունդ: Ու սրա մասին պաշտոնական աղբյուրներում բառ անգամ չկա»,– գրել է Դանիելյանը։

ՊԲ–ն արդեն իսկ հերքել է այս տեղեկությունները․ «Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները "պաշարված" դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը»։

Նշենք, որ Հայաստանի և Արցախի հանրությունը 44–օրյա պատերազմի ողբալի ավարտից հետո դադարել է հավատալ պաշտոնական աղբյուրների հաղորդած տեղեկություններին, հատկապես, երբ խոսքը վերաբերվում է անվտանգային, առավել ևս՝ մարտական ու ռազմական իրավիճակին։

Ավելին՝ հոկտեմբերի 14–ին արցախա–ադրբեջանական սահմանային միջադեպի առնչությամբ ՊԲ–ն հակասեց հենց ինքն իրեն՝ սկզբում հայտնելով հրազենային վիրավորում ստացած զինծառայողների մասին, ապա հրապարակելով բազմաթիվ բեկորային վնասվածքներով զինծառայողների լուսանկարներ։

Ո՞րն է այս անգամ իրականությունը, ի՞նչ է կատարվում Մարտակերտի հիշատակված դիրքում, կա՞ այնտեղ վիրավոր զինծառայող, որը բուժօգնության կարիք ունի, պաշարվա՞ծ է, դիրքը, թե՞ ոչ, ինչու՞ է ՊԲ–ն լռել զինծառայողների բեկորային վիրավորումների մասին, մոտ ապագայում կստանա՞նք այս հարցերի պատասխանները, թե՞ կիմանանք «պոստ ֆակտում», երբ հերթական զիջումները արված կլինենք․․․»: