Ռուբեն Սահակյանը լավ իրավաբան լինելուց զատ, նաև իր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի էր. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել նախկինում իր փաստաբանական թիմի անդամ Ռուբեն Սահակյանի մահվան կապակցությամբ։ Քոչարյանը նշել է․
«Ափսոսանքով տեղեկացա վաստակավոր իրավաբան Ռուբեն Սահակյանի մահվան մասին։ Նա, վստահաբար, մեծ հարգանք էր վայելում իրավաբանական համայնքում։
Ռուբեն Արամիչը լավ իրավաբան լինելուց զատ, նաև իր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի էր։ Ռուբեն Սահակյանի հիշատակը վառ կմնա իր հարազատների, նրան ճանաչողների սրտում»։