Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ Քոչարյան
Սպորտ

Ամեն տարի իրագործում ենք «Վաղ կանխարգելման ծրագիր». «Փյունիկ» (լուսանկարներ)

Հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ծնողները ստիպված են հաղթահարել կյանքի բազմաթիվ դժվարություններ. առողջական, հոգեբանական, ֆինանսական, հասարակության հետ ինտեգրման խնդիրներ: Միայն հասարակական տարբեր կազմակերպությունների և պետական որոշակի բարեգործական ու կրթական ծրագրերի շնորհիվ է, որ այս երեխաները զարգանում են, հաղթահարումբազում դժվարություններ, ձեռք բերում ընկերներ, գրանցում հաղթանակներ: «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունըոլորոտում առավելագույն արդյունավետությամբ աշխատած հասարակական կազմակերպություններից է, որի գործունեությունն է ներկայացնում կազմակերպության ղեկավար Հակոբ Աբրահամյանը:

1988 թվականից հետո «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միությունը» միակ հասարակական կազմակերպությունն էր, որ զբաղվում էր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով:

«Դրանք դժվար տարիներ էին, չկային հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բարձրաձայնող ու դրանց համապատասխան լուծումները ներկայացնող ՀԿ-ներ, խիստ խտրական էրհասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցողների հանդեպ, բացարձակ անհարմար ու անմատչելի միջավայր»,-հիշում է Հակոբ Աբրահամյանը:Եվ այս տարիների գլխավոր ձեռքբերումն է համարում այն, որ նրանց հաջողվել է տարիների ընթացքում ծավալել մի գործունեություն, որի շնորհիվ մեր երկրում կարևորվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և առկա հիմախնդիրների լուծումը առաջնային պլան է մղվել:

Այսօր միանգամայն այլ է նաև կառավարության վերաբերմունքը հաշմանդամության խնդիրներին: Դա նկատելի է թե ՀԿ-ների հետ համագործակցության ոլորտում, թե միջավայրային հարմարեցումների, ինտեգրման և կրթական ծրագրերի ոլորտում: Եթե այս տեմպերով շարունակվի, Հակոբ Աբրահամայանը վստահեցնում է,որ մոտ ապագայում մեր երկիրը կդառնատարածաշրջանում ամենամատչելի ու հարմարեցված երկիրը հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Այս նպատակին ընդառաջ «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միություն» ԲՀԿ-ն Ծիծեռնակաբերդի խճուղի 16 հասցեում կառուցել է փոքրիկ հյուրանոց՝ ամբողջությամբ հարմարեցված տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար:

Ներկայացնում է Հակոբ Աբրահամյանը. 

«Հյուրանոցը շահագործման է հանձնվել անցյալ տարի աշնանը: Սա Երևանում միակ հյուրանոցն է, որն ամբողջությամբ նախատեսված է նաև անվասայլակով տեղաշարժվողների համար: Ծրագրի ավարտը համընկավ 44-օրյա արցախյան պատերազմի սկսվելու հետ, ու մենք մեր հյուրանոցը 6 ամսով անվճար տրամադրել էինք Հադրութից փախստական ընտանիքների՝ ընդհանուր 18 հոգի: Նրանց մեջ կար նաև վիրավոր ու անվասայլակով տեղաշարժվող զինվոր: Նրանք բոլորը արդեն տեղափոխվել են Արցախ: Հյուրանոցը կօգտագործվի տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար:

Առաջիկայում հաշմանդամություն ունեցող հյուրեր կունենանք Ռուսաստանից:
Այժմ շարունակվում է հյուրանոցի երկրորդ մասի շինարարությունը, որն ավարտելուց հետո կունենանք 40 հոգու հյուրընկալելու հնարավորություն:

Կլինինա և վերականգնողական կենտրոն, որովհետև շենքում կա նաև պրոթեզարան:

Սա հնարավորություն է տալիս ամբողջական վերականգնողական ծրագրեր իրականացնել հենց տեղում, հատկապես պատերազմում վիրավորում ստացած զինվորների համար»:

Հյուրանոցը կառուցվում է SPFA հայ-ֆրանսիական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում: SPFA հայ-ֆրանսիական կազմակերպության հետ ծրագրեր են իրականացնում նաևԳյումրիում:

Հեռահար նպատակներից է նաև նմանատիպ ծրագրերի իրականացումը Արցախում:

«Փյունիկը» կայուն գործընկերություն է հաստատել միջազգային տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ: Տարեսկզբից սկսել ենք նաև սերտորեն համագործակցել Ֆրանսիայի Վար էստ քաղաքի Ֆրանս-Հայկական բարեկամության ասոցիացիայի հետ (Association Amitie Franco-Armenienne Var Est). Փյունիկի բարեկամների մի ամբողջ խումբ է ապրում այս քաղաքում և պատերազմը սկսվելուն պես նրանք «Փյունիկի» նախկին աշխատակցուհի Ալինա Վարդանյանի գլխավորությամբ ոտքի կանգնեցին և սկսեցին հայրենիքին օգտակար լինելու գործունեություն՝ հավաքագրելով և Հայաստան ուղարկելով բազմաթիվ օգտակար պարագաներ:

Պատկառելի քանակության մարդասիրական օգնություն տրամադրեց նաև «Ազնավուր» հիմնադրամը, որը հիմնականում բաժանեցինք պատերազմի ժամանակ վիրավորում ստացած տղաներին:

«Այդ համագործակցությունների շնորհիվ պատերազմի ընթացքում և հետո գործընկեր կազմակերպություններից ստացել ենք մեծաքանակ մարդասիրական օգնություն. անվասայլակներ, քայլակներ, հենակներ, օժանդակ միջոցներ, հագուստ, բժշկական պարագաներ: Պատերազմի մեկնարկից ի վեր մեծ քանակությամբ բաշխում ենք իրականացրել ու իրականացնում:

ԱՄՆ-ից՝ մեր նոր գործընկերոջից՝ «Արմենիան հերոյից» («Armenian Hero») նույնպես նոր բեռնաքանակ ստացանք բոլորովին վերջերս: Մեծ քանակությամբ վերմակներ տրամադրեցինք նաև դիրքապահներին: Ի դեպ այս բեռի մեծ մասը հավաքել էին երկու երկվորյակ քույրեր՝ Էմմա և Ջեմմա Պողոսյանները: Այս հայրենասեր երիտասարդները ջանք ու եռանդ չեն խնայել ֆինանսական միջոցներ և օգտակար իրեր հավաքագրելու և հայրենիք ուղարկելու գործում:

Իհարկե կան նաև անհատ բարերարներ, որոնք նույնպես մեծ աջակցություն են ցուցաբերում կազմակերպության բազմաբնույթ ծրագրերին»:

Բարերարների ու գործընկեր կազմակերպությունների շնորհիվ «Փյունիկի» շահառուները, հաշմանդամություն ունեցող երեխաները և երիտասարդները ստանում են բազմակողմանի օժանդակություն: 

Այս գործունեությանը զուգահեռ կազմակերպությունը շարունակում է իրականացնել իր տարեկան ֆիքսված ծրագրերը. «Ամեն տարի իրագործում ենք «Վաղ կանխարգելման ծրագիր», որի շրջանակում ընդգրկված մոտ 200 հաշմանդամություն ունեցող երեխաները ստանում են լոգոպեդի, սոցաշխատողի, ֆիզոթերապևտի, հոգեբանի սոցիալական մանկավարժի ծառայություններ: Ծառայություններն անվճար ենք մատուցում, իսկ տևողությունը կախված է երեխայի վիճակից. 3-6 ամիս կարող է տևել: Քովիդ 19 համավարակի պատճառով այս տարի ծրագիրըմեկնարկել է հուլիս սկզբից»:
Անդրադառնալով մատչելիության խնդիրներին, պետք է նշել որ միայն միջավայրի հարմարեցումները բավական չեն: Լիարժեք հասարակական ինտեգրման համար հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է ստեղծել նաև կրթության մատչելիության և աշխատանք ունենալու հնարավորություն:

«Փյունիկի» Երևանի և Գյումրիի կենտրոններում գործում են նկարչության, ասեղնագործության, փայտի փորագրության և խեցեգործություն, երաժշտական թերապիայի խմբակներ, լոգոպեդի, հոգեբանի, ֆիզիոթերապիստի ծառայություններ՝ անվճար հիմունքներով: Միության շահառու մի խումբ երեխաներ, Երևանի Գեղարվեստի 5-րդ ուսումնարանի հետ համագործակցության շրջանակում անվճար սովորում ու տարբեր մասնագիտություն են ստանում: Նրանք նույնիսկ կրթաթոշակ են ստանում: Մի քանիսն արդեն լուրջ հաջողություններ ունեն ոսկերչության, փայտի փորագրության ոլորտներում:
«Հաշմանդամություն ունեցող անձը կարող է ու պետք է աշխատի: Այս ուղղությամբ շարունակաբար ծրագրեր ենք մշակում ու իրականացնում: Համագործակցել ենքՍեյվ դը չիլդրն և USAID-ի կազմակերպությունների, տարբեր գործատուների հետ և մի խումբ երիտասարդների ուսում ստանալուց հետո օգնել ենք աշխատանք գտնելու հարցում: Նրանցից մի քանիսը աշխատում են հենց մեր կենտրոնում:

Օրինակ՝ մերնկարչության և ասեղնագործության խմբակների ուսուցիչներ հաշմանդամություն ունեն: Մեր շահառուներից շատերը աշխատում են նաև ԱԻՆ-ում, ՄՏՍ-Վիվա-Սելլում, սերտորեն համագործակցում ենք Սոցապ նախարարության հետհաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման և մասնագիտության ձեռքբերման հարցերում: Ի դեպ մեր շահառուները շարունակում են մեր հովանու ներքո մնալ նաև 18 տարեկանը լրանալուց հետո: Նրանք շարունակում են ներգրավվել մեր միջոցառումներում ու բազմաթիվ ծրագրերում:

Իր 32 տարվա գործունեության արդյունքում «Փյունիկը» դարձել է մի մեծ ընտանիք: Հաշմանդամություն ունեցողմի խումբ երիտասարդներ ունենք, որ մեր ճամբարներում են ծանոթացել, ընտանիք կազմել, երեխաներ ունեցել»,-ասում է միության ղեկավարը:
Իր գործունեության ամբողջ ընթացքում կազմակերպությունը անվճար սայլակներև վերականգնողական պարագաներէ տրամադրել և տրամադրում իր շահառուներին: Տարիներ առաջ համագործակցել է «Անվճար սայլակների առաքելություն» ամերիկյան կազմակերպության հետ և մոտ 1500 սայլակներ է բաժանել ՀՀ ամբողջ տարածքում: Միությունն ունի նաև սայլակների վերանորոգման արհեստանոց, որտեղ կրկին հաշմանդամություն ունեցողտղաներ են աշխատում: Ի դեպ, «Փյունիկի» բազմաբնույթ ծրագրերից օգտվում են ոչ միայն Երևանի շահառուները. « 1997 թ. Գյումրիում բացվեց մեր մասնաճյուղը: Այն գործում է հարմարեցված ու մատչելի շենքում և իրականացնում նույն կրթական, վերականգնողական, ուսուցողական, սոցիալական ծրագրերը»:«Շուտով այնտեղ կկառուցվի նոր շենք, որը մենք պատրաստվում ենք դարձնել ուսումնամարզական և լեզուների ուսուցման կենտրոն: Այստեղ հաշմանդամություն ունեցող երեխաներից բացի կներգարվենք նաև սոցիալապես անապահով խավի երեխաների: Ծրագիրն իրականացելու համար այս պահին բանակցում ենքՌուսաստանում գործող հայկական կառույցների հետ»,- մանրամասնում է Հակոբ Աբրահամյանը:

Վերոնշյալ ձեռքբերումներին Հակոբ Արբրահամյանը հավելում է վերջին կարևորագույնը. հաշմանդամություն ունեցող հայ մարզիկները իրենց աջակցության շնորհիվ կարողանում են մասնակցել Պարալիմպիկ խաղերին: «Համարում ենք, որ սպորտը հաշմանդամություն ունեցող անձի համար ինքնադրսևորման լավագույն ձևերից մեկն է: Այն ավելացնում է նրանցինքնավստահությունը, ամրապնդում ինքնագիտակցությունը: Դրա համար էլ պարբերաբար կազմակերպում ենք ամառային և ձմեռային մարզավերականգնողական ճամբարներ, ցանկացողները մարզվում են մեր կենտրոններում գործող մարզադահլիճներում:

Մեր օգնությամբ հաշմանդամություն ունեցող շատ հայ մարզիկներ ՀՀ-ը ներկայացրել են միջազգային տարբեր մրցումներում՝ ինչպես Եվրոպայի, Աշխարհի առաջնություններում, այնպես էլ Պարալիմպիկ Խաղերում: Մեր նախընտրելի մարզաձևերն են. առագաստանավային սպորտ, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, հաշմանդամների ծանրամարտ, սեղանի թենիս, լող, պարականոե, պարաթեքվանդո, սայլակավազք, բոչիա և այլն»:

«Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միություն» բարեգործական հասարակական կազմակերպության բազմաբնույթ ու պրոֆեսիոնալ գործունեության շնորհիվ կյանքում հաստատվել և իրենց կայուն տեղն են գտել ու դեռ կգտնեն բազմաթիվ հաշմանդամություն ունեցող երեխաներ:

Մեզ հետ կապ հաստատելու համար ՝ https://www.facebook.com/ngopyunic