Տաթևում վերահաշվարկից հետո ՔՊ-ի քվեների թիվն ավելացել է 9-ով, ինչն արդեն բավարար է մեծամասնություն կազմելու համար
Սյունիքի մարզի Տաթեւ խոշորացված համայնքում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ձայների վերահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրված ձայների քանակն ավելացել է 9-ով:
Արձանագրված արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 1280 ձայն էր ստացել, եւ 6 ձայն է պակասել մեծամասնություն ստանալու համար, իսկ այժմ՝ 9 ձայնի ավելացման պարագայում, արդեն հնարավոր է մեծամասնություն կազմել: